Դանիելի մարգարեության մեկնություն 8(7):3

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

Որ, ահա, երկնքի չորս հողմերը բախում էին մեծ ծովը, եւ ծովից դուրս էին գալիս տարբեր կերպարանքով չորս մեծամեծ գազաններ:
   
   «Ահա՛, երկնքի չորս հողմերը բախում էին մեծ ծովը»։ Բացատրելով, որ կենդանիները այնտեղից են դուրս եկել, նա ցույց է տալիս Աստծո նախախնամության արագությունը: Նույն կերպ էլ մենք, արագության մասին խոսելով, մատնացույց ենք անում քամին: «Քամիները,– ասում է,– ծովի վրա արագ շարժվեցին, և գազանները դուրս եկան ծովից»: Մեր ղեկավարները ևս մեր սեփական բնությունն ունեն: Արքային հաճախ առյուծ անվանելով՝ Սուրբ Գիրքը ցանկանում է ցույց տալ դաժան բարքերի հետ զուգորդված թագավորական արժանապատվությունը: Չորս քամիների մասին խոսվում է, որովհետև կա արևելյան, կա հյուսիսային և կա հարավային քամի: Դա նույնն է, ինչ «նրանք խռովել են ծովը և փոթորկել են մինչև երկինք» ասելը:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ չորս մեծ գազաններ ելան ծովից՝ մեկը մյուսից տարբեր»։ (Սինոդական թարգ․) [3]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 8(7):2
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) որ, ահա, երկնքի չորս հողմերը բախում էին մեծ ծովը, եւ ծովից դուրս էին գալիս տարբեր կերպարանքով չորս մեծամեծ գազաններ:
(Արարատ թարգ․ 7։3) Եվ չորս մեծ գազաններ ելան ծովից ՝ մեկը մյուսից տարբեր։
(Գրաբար) Եւ չորք գազանք մեծամեծք ելանէին’ի ծովէ անտի՝ այլակերպք միմեանց ։