Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ կավիրեմ նրա խաղողի այգիներն ու թզենիները, որոնց մասին նա ասում է․ «Սրանք իմ նվերներն են, որոնք ինձ տվել են իմ սիրեկանները», և Ես դրանք անտառների կվերածեմ, և դաշտի գազանները կուտեն դրանք։ (Սինոդական թարգ․) [12]
Մարգարեի խոսքերը պարտեզների և խաղողի այգիների ամայացման մասին կարող են հասկացվել ուղիղ իմաստով ։ Բացի այդ, հինկտակարանյան հեղինակների մոտ խաղողի որթն ու թզենին Աստծուց տրվող բոլոր բարիքների խորհրդանիշներն են (Գ Թագ․ 4։25, Ես․ 36։16, Հով․ 2։22)։ Մարգարեն սպառնում է հետ վերցնել այդ շնորհները։
«Իմ սիրեկանները», այսինքն՝ կուռքերը։
«Եվ Ես անտառի (lejaar) կվերածեմ» բառերի փոխարեն Յոթանասնից տեքստում «և Ես դրանք կդնեմ որպես վկայություն» (eiV marturion) տարբերակն է։ Ակնհայտ է, որ Յոթանասնիցում «անտառ» (jaar) բառի փոխարեն կարդացել են՝ վկայություն (ed), քանի որ վերջին բառը գրությամբ նման է առաջինին: Համարի վերջին բառերը` (երկնքի թռչունները և երկրի սողունները) չկան ո՛չ բնօրինակում, ո՛չ էլ մյուս թարգմանություններում՝ բացի հունարեն թարգմանությունից։ Հավանաբար դրանք Ովս 2։18 համարից վերցված մեկնություններ են, որոնք այնուհետև հայտնվել են տեքստում։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Կը կործանեմ նրա այգիներն ու թզենիները, որոնց համար մի անգամ ասաց, թէ՝ «Իմ վարձն են սրանք, որ տուեցին ինձ իմ սիրածները». նրան որպէս վկայութիւն կը դնեմ, կ՚ուտեն նրան անապատի գազանները, երկնքի թռչուններն ու երկրի սողունները:
(Արարատ թարգ․) Եվ պիտի ավերեմ նրա որթերը և թզենիները, որոնց մասին ասում էր. «Սրանք իմ վարձն են, որ իմ սիրեկաններն են տվել ինձ»։ Եվ դրանք ես անտառ պիտի դարձնեմ, և դաշտի գազանները պիտի ուտեն դրանք։
(Գրաբար) Եւ ապականեցից զայգիս նորա՝ և զթզենիս նորա. զոր միանգամ ասաց՝ թէ կապէնք ի՛մ են այս՝ զոր ետուն ինձ հոմանիքն իմ. և եդի՛ց զայն ի վկայութիւն. և կերիցեն զայն գազանք անապատի՝ և թռչունք երկնից՝ և սողունք երկրի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: