Ովսեեի մարգարեության մեկնություն 2:14

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ուստի ահա Ես նրան կհրապուրեմ, նրան կբերեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ։ (Սինոդական թարգ․) [14]
   
    Մարգարեի խոսքը 14, 15 -րդ համարներում ամբողջովին պատկերավոր բնույթ ունի։ Այդ պատճառով դյուրին չէ պարզել դրա ճշգրիտ իմաստը։ Հին և նոր մեկնիչները 14, 15 -րդ համարները հասկանում են և՛ որպես մխիթարական խոստում (in bono sensu), և՛ որպես սպառնալիք (in malo sensu)։
    Ըստ Յոթանասնից թարգմանության (սլավոներեն՝ «Պետք է թարգմանվի. կհրապուրեմ նրան և կդարձնեմ անապատի պես») և ըստ երանելի Թեոդորետի մեկնության՝ 14−րդ համարում մարգարեն խոսում է գերության մասին, երբ գերի դառնալով՝ պոռնիկ կինը կթափառի և կզրկվի իր բոլոր շնորհներից (այս կերպ են հասկանում նաև Հիտցիգը, Էվալդը)։
    Ըստ երանելի Հերոնիմոսի մեկնության՝ Տերը բարեհաճ կլինի Իսրայելի նկատմամբ և նրան դուրս կբերի չարիքից (կբերեմ անապատ)։ Եվ մեկնիչների մեծամասնությունը հենց այս իմաստով էլ հասկանում է մարգարեի խոսքերը, այսինքն՝ մխիթարական խոստմամբ։ Մարգարեն ժողովրդի ապագա փրկությունը համեմատում է Եգիպտոսից նրա դուրս գալու հրաշալի իրողության հետ և իր պատկերները վեցնում է այս ժամանակաշրջանի իրադարձություններից ։ «Կբերեմ նրան անապատ»․ մարգարեն նկատի ունի արաբական անապատը, որտեղ Եգիպտոսից դուրս գալուց հետո Իսրայելը դաստիարակվեց որպես Աստծու ժողովուրդ, և որտեղ էլ նրա վրա հեղվեցին Տիրոջ ողորմությունները։ «Եվ կխոսեմ նրա սրտի հետ», այսինքն՝ կմխիթարեմ , այսինքն՝ կմխիթարեմ (Ծննդ․ 34։3, Դատ․ 19։3, Ես․ 40։1, 2

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) «Դրա համար ահա կը մոլորեցնեմ նրան եւ կը դարձնեմ նրան ինչպէս անապատ, կը խօսեմ նրա սրտի հետ,
(Արարատ թարգ․) «Ուստի ահա ես նրան կհրապուրեմ ու կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ։
(Գրաբար) Վասն այնորիկ ահաւասիկ ես ստերիւրեցի՛ց զնա, և կարգեցի՛ց զնա իբրև զանապատ. և խօսեցա՛յց ի սիրտ նորա։