Սուրբ Հովհան Ոսկեբերան
Տեսնում էի, որ խոյը ոգորում էր ծովի արեւմուտքի, հիւսիսի եւ հարաւի դէմ, ոչ մի գազան չէր կարող նրա դիմաց կանգնել, չկար մէկը, որ փրկուէր նրանից, նա անում էր այն, ինչ ուզում էր, եւ հզօրանում:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 9(8):1
Ա. Լոպուխին
«Ես տեսա, թե ինչպես էր այդ խոյը պոզահարում դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ, ու ոչ մի գազան չէր կարողանում կանգնել նրա դեմ, և ոչ ոք չէր կարողանում փրկել նրա ձեռքից. նա անում էր այն, ինչ կամենում էր, ու մեծացավ»։ (Սինոդական թարգ․) [4]
«Մեծ եղջյուր»–ի հայտնվելով՝ խոյը սկսեց ցույց տալ իր ուժը։ Նա պոզահարեց («գերակշռության պատկեր»–ի պարագան տե՛ս Եզեկիել. 34։21 համարում) և գազաններից ոչ մեկը չկարողացավ դիմադրել նրան: Իսկապես, Կյուրոսի թագավորությանը հաջորդեցին մի շարք արշավներ, որոնցով պարսից արքաները նպատակ ունեին նվաճել արևմուտքը (Փոքր Ասիայի քաղաքներ, Սիրիա, Բաբելոն), հյուսիսը (Պոնտական և Սկյութական ժողովուրդներ) և հարավը (Եգիպտոս):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Տեսնում էի, որ խոյը ոգորում էր ծովի արեւմուտքի, հիւսիսի եւ հարաւի դէմ, ոչ մի գազան չէր կարող նրա դիմաց կանգնել, չկար մէկը, որ փրկուէր նրանից, նա անում էր այն, ինչ ուզում էր եւ հզօրանում:
(Արարատ թարգ․ 8։4) Տեսա, որ խոյը պոզահարում էր դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ։ Եվ ոչ մի գազան չէր կարողանում կանգնել նրա առաջ, և նրա ձեռքից ազատող մեկը չկար. նա իր կամեցածի պես էր անում, ու մեծացավ։
(Գրաբար) Տեսանէի զխոյն՝ զի ոգորէր ընդ ծով և ընդ հիւսւսի և ընդ հարաւ. և ամենայն գազանք ո՛չ կային առաջի նորա, և չէ՛ր որ ապրէր’ի ձեռաց նորա. և առնէ՛ր ըստ կամաց իւրոց՝ և մեծանա՛յր.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: