Դանիելի մարգարեության մեկնություն 10(9):23

Սուրբ Եփրեմ Ասորի

Քո աղօթքի սկզբից մի պատգամ տրուեց, եւ ես եկայ այն յայտնելու քեզ, քանի որ դու սիրելի մարդ ես: Արդ, մտածի՛ր այդ խօսքի մասին եւ մի՛տքդ պահիր տեսիլքը:
   
   «Քո աղոթքի սկզբից մի պատգամ տրվեց, և ես եկա այն հայտնելու քեզ, քանի որ դու սիրելի մարդ ես», քանի որ աղոթում ես մեղավորների համար: «Արդ, մտածի՛ր այդ խոսքի մասին» (այսինքն՝ Դան․ 9։21−23 համարների մասին), ու ես կբացատրեմ  քեզ հետ պատահած տեսիլքի իմաստը, և այնուհետև տեսիլքի մեջ կտեսնես այն ամենը, ինչի մասին քեզ կասվի:
   

Ա․ Լոպուխին

«Քո աղաչանքի սկզբում մի խոսք հնչեց, և ես եկա այն քեզ հռչակելու, քանի որ դու ցանկալի մարդ ես. ուրեմն ուշադի՛ր եղիր խոսքին և հասկացի՛ր տեսիլքը»։ (Սինոդական թարգ․)[23]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 10(9):22
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Քո աղօթքի սկզբից մի պատգամ տրուեց, եւ ես եկայ այն յայտնելու քեզ, քանի որ դու սիրելի մարդ ես: Արդ, մտածի՛ր այդ խօսքի մասին եւ մի՛տքդ պահիր տեսիլքը:
(Արարատ թարգ․ 9։23) Քո աղաչանքի սկզբում մի պատասխան եղավ, և ես եկա այն ասելու, որ դու սիրելի ես. ուրեմն հասկացի՛ր պատգամը և իմացի՛ր տեսիլքը։
(Գրաբար) Իսկզբան աղօթից քոց ե՛լ պատգամ, և ես եկի պատմել քեզ. զի այր ցանկալի՛ ես դու. արդ՝ ա՛ծ զմտաւ զբանդ, և ի մի՛տ առ զտեսիլդ։