Դանիելի մարգարեության մեկնությու 11(10):3

Սուրբ Հովհան Ոսկեբերան

 Լաւ հաց չկերայ, միս եւ գինի չմտաւ իմ բերանը, իւղով չօծուեցի, մինչեւ որ վերջացան երեք շաբաթները:
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությու գլուխ 11(10):1
   

Ա. Լոպուխին

 «Համեղ հաց ես չկերա, և միս ու գինի չմտավ բերանս, և ես ինձ յուղով չօծեցի, մինչև որ երեք յոթնյակ օրերը չլրացան»։ (Սինոդական թարգ․)[3]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությու գլուխ 11(10):2
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Լաւ հաց չկերայ, միս եւ գինի չմտաւ իմ բերանը, իւղով չօծուեցի, մինչեւ որ վերջացան երեք շաբաթները:
(Արարատ թարգ․ 10։3) Ախորժելի կերակուր չկերա, և միս ու գինի չմտավ բերանս, և բոլորովին յուղով չօծվեցի, մինչև որ երեք յոթնյակ օրերը չլրացան։
(Գրաբար) հաց ցանկութեան ո՛չ կերայ, և միս և գինի ո՛չ եմուտ ‘ի բերան իմ, և իւղով ո՛չ օծայ, մինչև ‘ի կատարել երից եւթներորդաց աւուրց։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Ոչ աստվածաշնչյան աղբյուրներում, մասնավորապես հրեական ապոկալիպտիկ գրականության մեջ, ծոմ պահելը հաճախ դիտվում է որպես հայտնություն ստանալու նախապայման: Դանիելը ամբողջությամբ ծոմ չպահեց, բայց իր սննդակարգից հանեց հացը, միսը և գինին, ու բավարարվեց առավել աղքատ (այսինք՝ ոչ սննդարար) սնունդով: Հարկ է նշել, որ չնայած այս համարի բառապաշարը տարբերվում է 1։5 համարում օգտագործված բառապաշարից, սակայն այժմ պարզ է դառնում, որ Դանիելն ​​ իր ողջ կյանքի ընթացքում դիետա պահելու խոստում չի տվել:

   Յուղեր։ Ցնցուղների և հոտազերծիչների բացակայության պայմաններում անձնական հիգիենայի համար օգտագործվում էին անուշահոտ յուղեր։ Ծոմ պահելու ժամանակ այդ միջոցները սովորաբար չէին օգտագործվում (Բ Թագ․ 12։20, 14։2):