Ովսեեի մարգարեության մեկնություն 4:8

Ա. Պ. Լոպուխին (†1904)

8-9. Իմ ժողովրդի մեղքերով են նրանք սնվում, և նրանց հոգին փափագում է ժողովրդի անօրենությունները։ [8] Եվ ինչ որ պատահի ժողովրդին, այն էլ կպատահի քահանային։ Եվ կպատժեմ նրան՝ ըստ իր ճանապարհների և կհատուցեմ նրան՝ ըստ իր գործերի։ (Սինոդական թարգ․)
   
    8−րդ համարում մարգարեի խոսքն ուղղվում է քահանաներին․ «Իմ ժողովրդի մեղքերով են նրանք սնվում», այսինքն՝ ժողովրդի մեղքերի համար մատուցված զոհերով են կերակրվում  (Ղևտ․ 6:26, 10:17)։ Հետևաբար նրանք ցանկանում են, որ մեղքերի թիվն ավելանա, քանի որ դրա հետ միասին ավելանում է նաև մեղքերի համար մատուցվող զոհերի քանակը։ Այսպիսով, քանի որ քահանաներն իրենց կյանքով (ապրելակերպով) չեն տարբերվում ժողովրդից, ուստի նրանց էլ ժողովրդի հետ միասին բաժին պիտի ընկնի միևնույն պատիժը։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Իմ ժողովրդի մեղքերով կ՚ուռճանան եւ իրենց անիրաւութեամբ կը հարստացնեն իրենց անձերը:
(Արարատ թարգ․) Նրանք սնվում են իմ ժողովրդի մեղքերով, և նրանց սիրտը նրա անօրենությունն է ցանկանում։
(Գրաբար) Զմեղս ժողովրդեան իմոյ կերիցեն, և անօրէնութեամբք իւրեանց առցեն զանձինս իւրեանց։