Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եփրեմը կուռքերին է կապվել․ թո՛ղ նրան։ (Սինոդական թարգ․) [17]
17-րդ համարում Եփրեմի անվան ներքո նկատի է առնվում ամբողջ Իսրայելի թագավորությունը, որի մեջ մտնող տասը ցեղերից ամենահզորը Եփրեմի ցեղն էր։ Կարելի է մտածել, որ «թո՛ղ նրան» բառերով մարգարեն դիմում է Հուդային։ Ըստ մեկնիչների՝ սլավոներեն տեքստի՝ «քեզ համար գայթակղություն դրեցիր» (ռուսերեն «թո՛ղ նրան» բառերի փոխարեն) խոսքն, առաջացել է եբրայերեն «hannach-lo» («թո՛ղ նրան») բառերի սխալ ընկալման պատճառով։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Եփրեմը յարեց կուռքերին, գայթակղութեան մատնեց իր անձը. բոլորը տենչացին քանանացիների կուռքերին, գինի սիրեցին. թողէ՛ք նրանց:
(Արարատ թարգ․) Եփրեմը կուռքերին է փարվել, թո՛ղ դրան։
(Գրաբար) Հաղո՛րդ կռոց Եփրեմ. ե՛դ անձին իւրում գայթագղութիւն. ցանկացան կռոցն Քանանացւոց. ամենեքեան սիրեցին զգինի՝ թողէ՛ք նմա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: