Ա․ Լոպուխին
«Նույնիսկ նրա ճաշին մասնակցողները պիտի կործանեն նրան, և նրա զորքը պիտի ջախջախվի, ու շատ սպանվածներ պիտի ընկնեն»։ (Սինոդական թարգ․)[26]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 11:25
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Տարիներ յետոյ նրանք պիտի մերձենան միմեանց: Հարաւի թագաւորի դուստրը պիտի գայ Հիւսիսի թագաւորի մօտ՝ նրա հետ դաշինք կնքելու, բայց չի պահպանուելու նրա բազկի զօրութիւնը, նրա սերունդը չի մնալու, եւ ինքն ու իրեն բերողները, նաեւ այն օրիորդն ու նա, որ խնամում էր նրան այդ ժամանակ, մահուան պիտի մատնուեն:
(Արարատ թարգ․ 11։26) Եվ տարիներ հետո պիտի դաշնակցեն իրար հետ, և հարավի թագավորի դուստրը համաձայնության համար հյուսիսի թագավորի մոտ պիտի գնա, բայց դուստրը բազկի ուժ չպիտի ունենա, և թագավորի բազուկը ևս չպիտի դիմանա, այլ նրա դուստրը և նրան բերողները, նրա ծնողները և նրան այն ժամանակներում օգնողները պիտի մատնվեն։
(Գրաբար) և յետ ամացն իւրեանց խառնակեսցին ընդ միմեանս։ Եւ դուստր արքային հարաւոյ մտցէ առ արքայն հիւսւսոյ, առնել դաշինս ընդ նմա. և ո՛չ հանդարտեսցէ զօրութեան բազկին. և ո՛չ կացցէ զաւակ նորա. և մատնեսցի ինքն և ածելիքն իւր. և օրւորդն, և որ զօրացուցանէր զնա ի ժամանակին։
Պատմամշակութային մեկնություն
Պտղոմեոս VI Փիլոմետր (մ.թ.ա. 181–146): Պտղոմեոս VI–ը գահ բարձրացավ երիտասարդ տարիքում՝ երկու պալատականների՝ Էվլայի և Լենեյի օգնությամբ, որոնք ակտիվորեն հակասիրիական տրամադրություններ էին սերմանում Եգիպտոսում: Ենթադրվում է, որ Եգիպտական առաջին պատերազմում Պտղոմեոսի նվաստացումը արդյունք էր այն վատ խորհուրդների, որոնք թագավորին տվել էին նրան մերձավորները, որոնք մտածում էին հեռացնել նրան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: