Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):8

Ա․ Լոպուխին

8-13․ «Այդ նույն ժամանակ քաղդեացի մի քանի մարդ մոտեցան և չարախոսեցին հրեաների դեմ»։ [8] «Նրանք ասացին Նաբուգոդոնոսոր թագավորին․ «Թագավո՛ր, հավիտյա՛ն ապրիր»»։ «Դու, ո՛վ թագավոր, հրամայեցիր, որ ամեն մարդ, երբ լսի փողի, սրնգի, քնարի, ջութակի, տավիղի, տիկի և ամեն տեսակի երաժշտական գործիքների ձայնը, թող վայր ընկնի և երկրպագի ոսկե արձանին»։ «Իսկ ով չընկնի ու չերկրպագի, կնետվի կրակով բորբոքված հնոցի մեջ»։ «Հրեա մարդիկ կան, որոնց դու նշանակել ես Բաբելոնի երկրի գործերի վրա՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը. այդ մարդիկ չեն հնազանդվում քո հրամանին, ո՛վ թագավոր, քո աստվածներին չեն ծառայում և քո կանգնեցրած ոսկե արձանին երկրպագություն չեն մատուցում»։ «Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը սրտմտությամբ և բարկությամբ հրամայեց, որ բերեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին. և այդ մարդիկ բերվեցին թագավորի առաջ»։ (Սինոդական թարգ․)
   
   Չգիտես ինչու, Դանիելը տոնակատարությանը ներկա չէր, բայց նրա ընկերները, հավատարիմ մնալով Մովսեսի օրենքին (Ելք. 20։2–4), չհնազանդվեցին թագավորի հրամանին, որի մասին նրան տեղեկացրին վերելքի համար նրանց նախանձող քաղդեացիները: Ընկերները մեղադրվում էին թագավորի աստվածներին չպաշտելու և նրա կողմից կանգեցված կուռքին չերկրպագելու համար: Հաղորդման առաջին կեսը չի պարտադում ընդունել, որ արձանի բացման արարողության ժամանակ եղել են նաև այլ աստվածների պատկերներ: Ոսկե կուռքին չերկրպագելու փաստից քաղդեացիները կարող էին ընկերների կողմից բաբելոնական բոլոր աստվածությունների մերժման մասին ընդհանուր եզրակացություն անել։ Այս կերպ կազմված մեղադրանքն էլ առավել ծանր էր դառնում: Երիտասարդների արարքը վիրավորանք էր ոչ միայն բաբելոնական աստվածների, այլև հենց Նաբուգոդոնոսորի հանդեպ, որի անունից էլ տրվել էր նրանց կողմից խախտված հրամանը: Ուստի նրա զայրույթը միանգամայն հասկանալի է:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ մօտեցան քաղդէացի մարդիկ, Նաբուքոդոնոսորին չարախօսեցին հրեաների մասին եւ ասացին.
(Արարատ թարգ․ 3։8) Այդ ժամանակ քաղդեացի մի քանի մարդ մոտեցան և չարախոսություն արեցին հրեաներից։
(Գրաբար) Յայնժամ մատեան արք Քաղդեացիք՝ և եղեն չարախօս զՀրէից առ Նաբուքոդոնոսորայ,