Ովսեեի մարգարեության մեկնություն 6:5

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Ուստի Ես խոցեցի նրանց մարգարեների միջոցով և հարվածեցի նրանց Իմ բերանի խոսքով. Իմ դատաստանը ծագող լույսի պես է։ (Սինոդական թարգ․)[5]
   
    «Ես խոցեցի նրանց մարգարեների միջոցով»,  ավելի ստույգ՝ կոփեցի, տաշելով հղկեցի (hazabti), ուղղեցի։
   
    «Հարվածեցի» (սլավոներեն՝ «սպանեցի»)նրանց Իմ բերանի խոսքով», այսինքն՝ հանդիմանեցի, պատիժ սահմանեցի:

    Ռուսերեն տեքստի «Իմ դատաստանը ծագող լույսի պես է» բառերը, հաշվի առնելով բնօրինակում դրանց աղավաղված լինելը, տրվում է Յոթանասնից բնագրին համապատասխան

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Դրա համար հնձեցի ձեր մարգարէներին եւ կոտորեցի նրանց իմ բերանի խօսքով. իմ արդարադատութիւնը իբրեւ լոյս կը ծագի:
(Արարատ թարգ․) Ուստի մարգարեների միջոցով նրանց կոփեցի, նրանց սպանեցի իմ բերանի խոսքերով. քո դատաստանները լույսի պես կծագեն։
(Գրաբար) Վասն այնորիկ հնձեցի զմարգարէս ձեր, և կոտորեցի՛ զնոսա բանիւ բերանոյ իմոյ. և իրաւունք քո իբրև զլոյս ծագեսցեն։