Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ինչպես որ ավազակները դարանակալում են մարդուն, այդպես էլ քահանաների խումբը սպանում է Սյուքեմ տանող ճանապարհին և պղծություն գործում։ (Սինոդական թարգ․)[9]
Իսրայելի անօրենությունները, ըստ մարգարեի, հասել են այն աստիճանի, որ Սյուքեմ տանող ճանապարհին քահանաների խումբը սպանություններ է գործում: /հավանաբար ուխտավորներին/։ Խոսքի հակիրճության հետևանքով պարզ չէ, թե հատկապես ինչ է նկատի առնված 9−րդ համարում։ Ենթադրվում է, որ խոսքը թալանելու նպատակով կատարված ուխտավորների սպանության մասին է, ովքեր տոների համար Պաղեստինի հյուսիսից Սյուքեմի միջով Բեթել էին գնում:
9−րդ համարի սլավոներեն տեքստը նշանակալիորեն տարբերվում է ռուսերենից։ Կարելի է ենթադրել, որ «kechakkej» (դարանակալել) բառը Յոթանասնիցն ընթերցել է «kochacha» (քո զորությունը) և 9−րդ համարի առաջին կեսը վերագրելով 8−րդ համարին, ստացվել է` (քո զորությունը՝ Գաղաադ, ծովային ավազակի զորության պես է)։ 9−րդ համարի երկրորդ կեսի «cheber» («խումբ») բառի փոխարեն Յոթանասնիցը, հավանաբար, ընթերցել է «chebbu» (εκρυψαν՝ «թաքցրին»): «Derech»−ն («ճանապարհին»՝ հայցական) ընդունվել է որպես պարզ լրացում (όδόν՝ ճանապարհ), բացի այդ մի քանի ձեռագրերում ավելացվել է «Κυρίου» բառը (սլավոներեն՝ «Տիրոջ ճանապարհը»): «Schechemah» (Սյուքեմ) բառը նույնպես ընդունվել է որպես «jerazzchu» («սպանում են») բայի լրացում, որտեղից էլ առաջացել է «εφονευσαν Σίκιμα»՝ «սպանեցին Սյուքեմի ճանապարհին» տարբերակը։
--------------------------------
[9] (Էջմիածին թարգ․) Քո զօրութիւնը աւազակ մարդու զօրութեան պէս է: Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սիկիմը, որովհետեւ անօրէնութիւն գործեցին:
(Արարատ թարգ․) Ավազակների պես մարդու հետևից դարան մտնելով՝ քահանաների խումբը Սյուքեմի ճանապարհին մարդ է սպանում և եղեռնագործություն անում։
(Գրաբար) և զօրութիւն քո իբրև զառն աւազակի։ Թաքուցին քահանայք զճանապարհս. սպանին զՍիկիմ, զի զանօրէնութիւն գործեցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: