Ա․ Լոպուխին
«Ես քեզ տնկել էի իբրև ընտիր որթատունկ` որպես ամենաազնիվ սերմ. բայց դու Ինձ համար ինչպե՜ս փոխակերպվեցիր այլասերված օտար որթատունկի վայրի ճյուղի»։ (Սինոդական թարգ․)[21]
Իսրայելը Տիրոջ կողմից Պաղեստինում տնկվել է որպես ընտիր որթ, եբրայերեն՝ «սորեկ» (Ես․ 5։2)։ Ինչպես է այն վերածվել անպետք, վայրի որթի, այսինքն՝ կորցրել իր ողջ քաղցրությունը և իր ամբողջ համը։
--------------------------------
[21] (Էջմիածին թարգ․) Ես քեզ տնկեցի իբրեւ համակ ազնիւ եւ պտղաբեր որթատունկ. ինչո՞ւ ինձ համար դառնութեան փոխուեցիր, ո՛վ դու, որթատո՛ւնկդ օտարացեալ:
(Արարատ թարգ․) Ես քեզ տնկել էի իբրև ընտիր որթատունկ, ամբողջովին ազնիվ սերմ, բայց դու ինձ համար ինչպե՜ս փոխակերպվեցիր այլասերված օտար տունկի։
(Գրաբար) Եւ ես տնկեցի զքեզ որթ պտղաբեր ամենեւին ճշմարիտ. զիարդ դարձար ինձ ի դառնութիւն որթդ աւտարացեալ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: