Երեմիայի մարգարեության մեկնություն 2:22

Ա․ Լոպուխին

««Ուստի թեև դու օճառով լվացվեցիր և շատ հեղուկ գործածեցիր, սակայն քո ամբարշտությունը դրոշմվել է Իմ առաջ, - ասում է Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)[22]
   

   Իսրայելի ժողովուրդը ոչ մի կերպ չի կարող Աստծո առաջ քավել իր մեղքը, որն ամբողջությամբ փոխել է նրա հոգևոր էությունը: «Օճառ»−ը (եբրայերեն՝ «նէտէր») հանքային ալկալային աղ է, որը լվացքի ժամանակ օգտագործվել է օճառի փոխարեն։ «Բորակ»−ը (եբրայերեն՝ «բորիտ») բուսական ծագում ունեցող նյութ է (Առակներ․ 25։20)։
--------------------------------
[22] (Էջմիածին թարգ․) Եթէ բորակով էլ լուացուես եւ կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձեալ իմ առաջ քո անիրաւութիւնների մէջ շաղախուած կը մնաս, - ասում է Տէր Աստուածը:
(Արարատ թարգ․) Ու թեև բորակով լվացվես և շատ օճառ գործածես, քո անօրենությունն իմ առաջ իբրև արատ պիտի մնա,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) եթէ լուասցիս բարակաւ, եւ յաճախեսցես քեզ աճառս. սակայն ծրդեալ կաս յանիրաւութիւնս քո առաջի իմ՝ ասէ Տէր Տէր։