Ա․ Լոպուխին
«Որքա՜ն հմտորեն ես դու շտկում քո ճանապարհները, որպեսզի սեր որոնես. և դրա պատճառով նույնիսկ հանցագործություններ անելու համար դու հարմարեցրիր քո ճանապարհները»։ (Սինոդական թարգ․)[33]
Իսրայելը, օտար աստվածների սերը փնտրելով հանդերձ, միաժամանակ կարողանում էր չափազանց խորամանկ գործել։ «Եւ դրա համար անգամ․․․»−ի փոխարեն առավել ճիշտ է թարգմանել «հանուն դրա դու կարողանում ես նրբորեն փոփոխել քո չար ճանապարհները» տարբերակով։ Մարգարեն ցանկանում է դրանով ասել, որ Իսրայելն իր ամբողջ ուշադրությունը լարել է այն բանի վրա, թե ինչպես Եհովայից օտար աստվածների մոտ հեռանա։
--------------------------------
[33] (Էջմիածին թարգ․) Քո ճանապարհին ուրիշ ի՞նչ միջոցների պիտի դիմես՝ սիրոյ հաճոյք գտնելու համար. բայց դու ոչ միայն այդպէս արեցիր, այլեւ նոյնիսկ անզգամացար եւ պղծեցիր քո ճանապարհները:
(Արարատ թարգ․) Քո ճամփան լավ շտկում ես սեր որոնելու համար. այդ ընթացքդ չար կանանց ես սովորեցրել։
(Գրաբար) Զի՞նչ եւս բարի հնարեսցիս ի ճանապարհս քո խնդրել զհաշտութիւն. ոչ այդպէս, այլ եւ դու իսկ անզգամեցար պղծել զճանապարհս քո։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: