Ա․ Լոպուխին
13-14․ «Ահա, նա բարձրանում է ամպերի պես, և նրա կառքերը փոթորկի պես են, նրա ձիերն արծիվներից արագընթաց են. վա՜յ մեզ, որովհետև մենք կործանվելու ենք»։[13] «Չարությունից մաքրի՛ր քո սիրտը, Երուսաղե՛մ, որպեսզի դու փրկվես. մինչև ե՞րբ քո մեջ պիտի բնադրվեն չար մտքերը»։ (Սինոդական թարգ․)
Թշնամին հյուսիսից այնպիսի մեծ զանգվածներով է գալիս, որ Երեմիան նրա արշավանքը համեմատում է փոթորկոտ ամպերի ներխուժման հետ։ Նրա մարտակառքերը փոթորկի արագությամբ են սլանում, իսկ նրա երիվարները՝ արծիվներից արագ։ Քաղդեացիներին այդպես է նկարագրում նաև Ամբակում մարգարեն (Ամբակում․ 1։6 և հաջորդները);
«Վա՜յ մեզ»–ը հրեա ժողովրդի ճիչն է։ Սակայն մարգարեն այդ բողոքի վերաբերյալ ասում է, որ ազատումը դեռևս հնարավոր է, դրա համար պետք է սիրտը մաքրել ամեն տեսակ չարիքից։
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 4:5
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ահա նա ելնելու է ինչպէս ամպ. նրա կառքը նման է մրրկի, նրա երիվարներն աւելի արագընթաց են, քան արծիւները: Վա՜յ մեզ, որ թշուառացանք:
(Արարատ թարգ․) Ահա նա բարձրանում է ամպերի պես, և նրա կառքերը փոթորկի պես են, արծիվներից արագընթաց են նրա ձիերը։ Վա՜յ մեզ, որ կործանվենք։
(Գրաբար) ահա իբրեւ զամպ ելցէ՝ եւ իբրեւ զմրրիկ կառք նորա. արագագոյն քան զարծուիս երիվարք նորա։ Վայ մեզ՝ զի չուառացաք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: