Ովսեեի մարգարեության մեկնություն 10:2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Նրանց սիրտը բաժանվեց, որի համար էլ նրանք կպատժվեն․ Նա կկործանի նրանց զոհասեղանները, կոչնչացնի նրանց կուռքերին։ (Սինոդական թարգ․)[2]
   
    Նրանց սիրտը բաժանվեց», այսինքն՝ բաժանվեց Աստծու և Բահաղի միջև ու դարձավ կեղծ։ Յոթանասնիցը եբրայերեն «ḥālaq (libbām)» բառը ընթերցել է հոգնակի թվով, այստեղից էլ առաջացել է սլավոներեն «բաժան−բաժան արեցին իրենց սրտերը» տարբերակը։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Նրանք բաժանեցին իրենց սրտերը, նրանք կ՚ապականուեն: Նա կը կործանի նրանց զոհասեղանները, ողբալի կը դառնան նրանց արձանները,
(Արարատ թարգ․) Երկփեղկված է նրանց սիրտը, ու հիմա պիտի կրեն իրենց հանցանքը. նա պիտի ջարդի նրանց զոհասեղանները, տապալի նրանց կուռքերը։
(Գրաբար) Բաժանեցին զսիրտս իւրեանց, արդ ապականեսցի՛ն. Նա կործանեսցէ զսեղանս նոցա. թշուառասցին արձա՛նք նոցա։