Երեմիայի մարգարեության մեկնություն 5:6

Ա․ Լոպուխին

«Դրա համար նրանց անտառից պիտի հարվածի առյուծը, անապատային գայլը պիտի կործանի նրանց, ընձառյուծը պիտի դարանակալի նրանց քաղաքների մոտ. ով դուրս գա դրանցից (այդ քաղաքներից), պիտի պատառոտվի, որովհետև շատացել են նրանց հանցանքները, բազմացել են նրանց ուխտադրժությունները»։ (Սինոդական թարգ․)[6]
   
   Հուդայի թշնամիները վայրի գազանների տեսքով են պատկերվում։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ անտառի առիւծը կոտորեց նրանց, եւ գայլը ոչնչացրեց նրանց՝ հասնելով մինչեւ տները. նրանց քաղաքներին սպառնաց ընձառիւծը, եւ բոլորը, ովքեր այնտեղից դուրս կը գան՝ կ՚ընկնեն իբրեւ դիակ, քանզի իրենց ամբարշտութիւնները բազմացրին եւ իրենց անհնազանդութեան մէջ զօրացան:
(Արարատ թարգ․) Սրա համար անտառից նրանց պիտի զարկի առյուծը, անապատների գայլը պիտի կործանի նրանց, ինձն է հսկելու նրանց քաղաքների վրա. յուրաքանչյուրը, ով նրանցից դուրս գա, պիտի պատառոտվի, որովհետև շատացել են նրանց հանցանքները, բազմացել են նրանց ուխտադրժությունները։
(Գրաբար) Վասն այնորիկ եհար զնոսա առեւծ յանապատի, եւ գայլ մինչեւ ի տունս նոցա սատակեաց զնոսա։ զարթեաւ ինծ ի վերայ քաղաքաց նոցա, եւ ամենեքեան որ ելանիցեն ի նոցանէ՝ անկցին գէշ. զի յաճախեցին զամպարշտութիւնս իւրեանց, զաւրացան յապստամբութեան իւրեանց։