Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եփրեմը շրջապատեց Ինձ ստությամբ և Իսրայելի տունը՝ նենգությամբ, Հուդան դեռևս հավատարիմ էր Աստծուն և հավատարիմ էր սրբերի հետ։ (Սինոդական թարգ․) [12]
Յոթանասնիցում, Վուլգաթայում և մեր (ենթադրաբար՝ ռուսերեն) տեքստերում 11−րդ գլխի վերջին միացած այս համարով եբրայերեն Աստվածաշնչում սկսվում է հաջորդ գլուխը։ Քանի որ այս համարում հանդիմանություն է բովանդակվում, ապա այն ավելի սերտ կապի մեջ է 12−րդ գլխի հետ։ Մարգարեն հանդիմանում է Իսրայելին ստի և նենգության համար (սլավոներեն՝ «անօրենություն»)։
Համարի երկրորդ՝ «Հուդան դեռևս հավատարիմ էր Աստծուն և հավատարիմ էր սրբերի հետ» հատվածը հունարեն և սլավոներեն տեքստերում ոչ թե Հուդայի, այլ Իսրայելի վերաբերյալ է հասկացվում․ «Այժմ Աստված ճանաչեց նրանց (իսրայելցիներին), և սուրբ անվանված մարդկանց»։ Թարգմանության համար եբրայերեն տեքստը դժվարություններ է ներկայացնում, և մեր (հավանաբար՝ ռուսերեն) տեքստում ենթադրաբար է փոխանցվում։ «od rad im-el» (ռուսերեն՝ «հավատարիմ էր Աստծուն») բառերը հետևյալ տարբերակներով են թարգմանվում․
1․ «Հուդան դեռևս Աստծու և հավատավոր սրբի հետ անսասան է» («kedoschim»), (Էվալդ, Հիտցիգ),
2․ կամ էլ հակառակը «Հուդան դեռևս համառություն է ցուցաբերում Աստծու նկատմամբ և անառակների հետ է կապվել» («kedoschim»), (Կոռնիլ)
3․ «Հուդան մեղավոր վկա է Աստծու հանդեպ, սակայն հավատարիմ է նրանց, ովքեր ստում են» (Գոոնակեր), այսինքն՝ հավատարիմ է եգիպտացիներին և ասորեստանցիներին, որոնց օգնությանն էր դեռևս ապավինում Իսրայելը։
Ամեն դեպքում, ռուսերեն տեքստում հիշյալ բառերին հաղորդված իմաստն ամբողջովին չի համապատասխանում Հուդայի վերաբերյալ Ովսեեի տեսակետին։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Եփրեմն ինձ ստութեամբ պաշարեց, իսկ Իսրայէլի եւ Յուդայի տունը՝ անբարշտութեամբ: Բայց այժմ Աստուած ճանաչեց նրանց, եւ նրանք կը կոչուեն Աստծու սուրբ ժողովուրդ:
(Ովսեե 12։1․ Արարատ թարգ․) Եփրեմն ինձ ստով է պաշարել, իսկ Իսրայելի տունը՝ խաբեությամբ. բայց Հուդան տակավին ճանաչում է Աստծուն և հավատարիմ է Սրբին։
(Գրաբար) Պաշարեա՛ց զիս ստութեամբ Եփրեմ, և ամպարշտութեամբ տունն Իսրայէլի և Յուդայ. արդ ծանեա՛ւ զնոսա Աստուած, և ժողովուրդ սուրբ կոչեսցի Աստուծոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: