Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ինքդ քեզ կործանեցիր, Իսրայե՛լ, քանզի միայն Իմ մեջ է քո հենարանը։ (Սինոդական թարգ․) [9]
9−րդ համարի եբրայերեն տեքստը թույլ է տալիս տարբեր թարգմանություններ անել։ Մեկնիչների մեծամասնությունն այն հետևյալ կերպ է թարգմանում․ «Քեզ այն բանը կկործանի, Իսրայե՛լ, որ դու ընդդիմանում ես Ինձ ՝ քո հենարանին»։ Մյուսները՝ «Ես քո կործանումն եմ, Իսրայե՛լ, ո՞վ կօգնի քեզ» (Նովակ)։ Սլավոներենում՝ «Քո կործանման ժամանակ, Իսրայե՛լ, ո՞վ կօգնի քեզ»։։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Քո ապականութեան մէջ, Իսրայէ՛լ, ո՞վ է, որ պիտի օգնի քեզ:
(Արարատ թարգ․) Քո կործանումն է, ո՛վ Իսրայել, որովհետև ինձնից բացի օգնական չունեիր։
(Գրաբար) Յապականութեան քում Իսրայէլ՝ ո՞վ իցէ որ օգնիցէ քեզ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: