Ամոսի մարգարեության մեկնություն 3։3

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Մի՞թե երկուսով միասին կընթանան՝ առանց միմյանց հետ համաձայնվելու»: (Սինոդական թարգ․)[3]
   
    Մի շարք պատկերներում մարգարեն բացատրում է իր քարոզչական խոսքը:«Արդյոք երկուսը կգնան միասին առանց միմյանց հետ համաձայնվելու». մարգարեն ցանկանում է ասել, որ ինքը չէր կարող հանդես գալ Տիրոջ անունից, եթե Տիրոջից հրահանգ չստանար (սուրբ Եփրեմ Ասորի):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Երկու մարդ միասին կը գնա՞ն երբեւէ, եթէ չճանաչեն իրար:
(Արարատ թարգ․) Մի՞թե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն։
(Գրաբար) Թէ գնասցե՞ն ամենևին երկու ի միասին, թէ ոչ ճանաչիցեն զմիմեանս։