Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Ընկել է, այլևս չի բարձրանում Իսրայելի կույսը. պարտվել է իր հողի վրա, ու ոչ ոք չկա, որպեսզի բարձրացնի նրան»:(Սինոդական թարգ․)[2]
«Իսրայելի կույս» անվամբ մարգարեն կոչում է Իսրայելի ժողովրդին: Հին գրականության մեջ սովորական երևույթ էր ազգը կամ քաղաքի բնակչությունը կույսի կերպարով ներկայացնելը ։ Նմանատիպ անձնավորմամբ արտահայտվում է այն միտքը, որ տվյալ ժողովուրդը կամ քաղաքը մինչ այդ դեռ չի պարտվել կամ նվաճվել (Նովակ):
Եկեղեցու վարդապետների կարծիքով` Ամոս մարգարեի մոտ կույսի պատկերի ներքո Իսրայելի անձնավորումը նաև մեկ այլ իմաստ ունի. «Իսրայելի ժողովուրդը կույս է կոչվում ոչ թե այն պատճառով, որ բարոյական մաքրության մեջ էր գտնվում, այլ որովհետև մի ժամանակ, ինչպես կույսը, միավորված էր Տիրոջը: Եվ մարգարեին հրամայվում է ողբ բարձրացնել Իսրայելի վրա, որովհետև նա այլևս երբեք չի վերադառնա իր նախկին կուսական վիճակին» (երանելի Թեոդորիտ):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․). Իսրայէլի կոյսը կործանուեց իր երկրում, եւ չկայ մէկը, որ կանգնեցնի նրան:
(Արարատ թարգ․) Ընկավ Իսրայելի կույսը, այլևս վեր չի կենալու, լքված է իր երկրի վրա, կանգնեցնող չունի։
(Գրաբար) Կոյսն Իսրայէլի կործանեցաւ յերկրի իւրում, և չի՛ք ոք որ կանգնիցէ զնա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: