Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։32

Սուրբ Եփրեմ Ասորի

Եւ նա շուրջն էր նայում՝ տեսնելու, թէ ո՛վ այդ արեց:
   
  Մինչ բոլորը ամբոխով, միմյանց հանդեպ անտարբեր և իրար նեղելով, մոտենում էին Նրան, Նա, շուրջը նայելով, փնտրում էր նրանցից մեկին, ինչն էլ ցույց է տալիս, որ այդ մեկի նման Նա լավ ճանաչում էր նաև մյուսներին, ուստի կարողանում է տարբերակել նրան, ով փորձում էր թաքնվել բոլորի մեջ: Որովհետև չնայած այդ ժամանակ Նրան շատերն էին մոտենում, սակայն մոտենում էին որպես մարդու. հետևաբար, Նա փնտրում էր այն մեկին, որն Իրեն որպես Աստծու էր մոտենում, որպեսզի դատապարտեր և հանդիմաներ նրանց, որոնք Իրեն միայն որպես մարդու էին մոտենում։ Այսպիսով՝ բոլոր մոտեցողների մեջ այն բանի համար միայն նրան առանձնացրեց, որպեսզի բոլորին մեկ բառով սովորեցնի, որ Նա գիտի, թե նրանցից յուրաքանչյուրը ինչո՞ւ կամ ինչպե՞ս է մոտենում Իրեն: Այսպիսով՝ Նրան միայն մարմնապես մոտեցողը միայն մարմնական շոշափումն էր զգում, իսկ հոգևորապես մոտեցողը մարդկային բնությանը դիպչելու միջոցով  դիպչում էր նաև անհպելի Աստվածությանը: Եթե մեկը Նրան որպես մարդու էր մոտենում, ապա Նրա մեջ հպվում էր միայն մարդկային բնությանը, իսկ ով որպես Աստծո էր Նրա մոտ  գալիս (Նրա մեջ), իր վշտերի ապաքինման գանձն էր գտնում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա շուրջն էր նայում՝ տեսնելու, թէ ո՛վ այդ արեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:25