Կղեմես Հռոմեացի (†99)
Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Եսային լաւ մարգարէացաւ ձեր՝ կեղծաւորներիդ մասին՝ ասելով. «Այս ժողովուրդը ինձ շրթներո՛վ է մեծարում, բայց նրանց սրտերը ինձնից հեռու են.
Այսպիսով՝ եկեք փարվենք նրանց, որոնք ապրում են խաղաղության և աստվածապաշտության մեջ, և ոչ թե նրանց, որոնք կեղծավորաբար խաղաղություն են ցանկանում: Որովհետև մի տեղ ասվում է. «Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանված է ինձնից» (Մատթ. 15։8, Ես. 29։13)։ Իսկ մեկ այլ տեղում ասվում է․ «Իրենց բերանով օրհնում էին, բայց իրենց սրտով անիծում» (Սաղ. 61։5)։ Եվ կրկին սաղմոսերգուն ասում է. «Սիրեցին նրան իրենց բերաններով, բայց իրենց լեզուներով ստեցին նրան: Նրանց սրտերը շիտակ չէին նրա հանդեպ, և նրանք չհավատացին նրա ուխտին» (Սաղ. 77։36-37)։
Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի (†215)
Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Եսային լաւ մարգարէացաւ ձեր՝ կեղծաւորներիդ մասին՝ ասելով. «Այս ժողովուրդը ինձ շրթներո՛վ է մեծարում, բայց նրանց սրտերը ինձնից հեռու են.
Աստված նայում է հենց մտադրությանը, ուստի այդ պատճառով էլ իր ազատ կամքով աշխարհիկ չարիքին նայելու համար շրջված Ղովտի կնոջը անզգայության մեջ թողեց և աղի արձանի վերածելով՝ կարծես անշարժացրեց, որպեսզի նա այլևս առաջ չգնա (Ծննդ. 19։26): Նրա մեջ անիմաստ և անօգուտ պատկեր չէ ամփոփված, այլ այն տտիպ համեմունք է հոգևոր տեսողություն ունեցողների համար:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Եսային լաւ մարգարէացաւ ձեր՝ կեղծաւորներիդ մասին՝ ասելով. “Այս ժողովուրդը ինձ շրթներո՛վ է մեծարում, բայց նրանց սրտերը ինձնից հեռու են.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 7:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: