Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։13

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը:
   
   Ոչ մի նշան մարդկանց այնպես չի մղում Նրան հետևելու, ինչպես հացի հրաշքը, քանզի նրանք ոչ միայն ցանկանում էին Տիրոջը հետևել, այլ նաև ուզում էին նրան թագավոր դարձնել (Հովհ. 6։15): Հետևաբար, ապստամբություն հրահրելու կասկածից խուսափելու համար  այս հրաշքը կատարելուց հետո Նա հեռանում է: Եվ հետևողներից խուսափելու համար հեռանում է ոչ թե ոտքով, այլ նավակով:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

13-21. Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը: Եւ աշակերտները մոռացան հաց վերցնել. սակայն միայն մէկ նկանակ ունէին իրենց նաւակի մէջ: Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների, խմորից»: Իսկ նրանք իրենց մէջ խորհում էին եւ ասում՝ հաց չունենք: Յիսուս իմացաւ նրանց խորհուրդը եւ նրանց ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր սրտերում խորհում, թէ հաց չունէք. դեռ չէ՞ք հասկանում եւ չէ՞ք յիշում. ապշութի՞ւնն է ձեր մտքերը պատել: Աչքեր ունէք եւ չէ՞ք տեսնում, ականջներ ունէք եւ չէ՞ք լսում եւ դեռ չէ՞ք հասկանում ու չէ՞ք յիշում. երբ հինգ նկանակը բաժանեցի հինգ հազար հոգու, կտորտանքներով լի քանի՞ սակառ վերցրիք»: Եւ նրան պատասխանեցին՝ տասներկու: «Եւ երբ եօթը նկանակը չորս հազար հոգու բաժանեցի, կտորտանքների քանի՞ զամբիւղ լիքը վերցրիք»: Եւ նրանք պատասխանեցին՝ եօթը: Եւ նա նրանց ասաց. «Ապա ուրեմն ինչպէ՞ս չէք հասկանում»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:5
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Թողեց նրանց, նորից նաւակ մտաւ եւ գնաց ծովի միւս կողմը:
   
    Տերը,  փարիսեցիներին  անուղղելի մարդիկ համարելով,  հեռանում է նրանցից։ Քանի որ անհրաժեշտ է հապաղել այնտեղ, որտեղ ուղղման հույս կա, իսկ որտեղ չարիքն անուղղելի է, այնտեղից պետք է փախչել: