Մաղաքիա արք. Օրմանյան
որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը Աւետարանի համար, պիտի ազատի այն:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:30
Օգոստինոս Երանելի
որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը Աւետարանի համար, պիտի ազատի այն:
Մեր հոգին կորցնելու հրամանը չի նշանակում, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է սպանի ինքն իրեն, քանզի այսպես վարվելը անքավելի մեղք է: Այս հրամանը մեզանից պահանջում է հոգու մեջ սպանել այն ամբողջ մարմնականը, որը, քաղցրացնելով մեր ներկայիս կյանքը, վնասում է ապագա կյանքին: Սա նշանակում է «ատել սեփական հոգին և կորցնել այն»: Սրա արժեքը պարզ է դառնում, երբ Տերը բացահայտորեն ասում է մեզ հոգով ձեռք բերված պտուղների մասին. «Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար» (Հովհ. 12։15):
Թեոֆիլակտ Բուլղարացի
որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը Աւետարանի համար, պիտի ազատի այն:
Քանի որ մահվան հանձնվելու հրամանը ծանր ու դաժան թվաց, ուստի Տերն ասում է, որ ընդհակառակը, դա շատ մարդասիրական է, քանի որ «ով կորցնի իր անձը հանուն ինձ», այլ ոչ թե, ինչպես մահապատժի ենթարկվող գողը կամ ինքնասպանը (այս դեպքում մահը չի լինի հանուն ինձ), ապա այդ մեկը,− ասում է նա,− կշահի իր հոգին, մինչդեռ իր հոգին շահել ցանկացողը, այն կկործանի, եթե տանջանքի ժամանակ չդիմանա»:
Ա․ Լոպուխին
որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը Աւետարանի համար, պիտի ազատի այն: (Սինոդական թարգմ․) [35]
Նույն կերպ էլ «հանուն Ինձ» արտահայտությանը միայն Մարկոսն է «և Ավետարանի» խոսքը ավելացնում: Ավետարանը կամ Քրիստոսի մասին բարի լուրը ակնհայտորեն նրա և նրա ընթերցողների համար երկնքից խոսող Քրիստոսի Ձայնն է: Հետևաբար, նրանք ինչպես վերաբերվում են Ավետարանին, այնպես էլ վերաբերվում են հենց Քրիստոսին:
---------------------------------------
[35] (Էջմիածին թարգ․) Որովհետեւ ով կամենում է ազատել իր անձը, այն պիտի կորցնի. իսկ ով կորցնի իր անձը Աւետարանի համար ("Յուն. լաւ բն. ունեն ինձ համար եւ Աւետարանի համար), պիտի ազատի այն:
(Արարատ թարգ․) Որովհետև ով ցանկանա իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը ինձ համար ու Ավետարանի համար կորցնի, նա կփրկի այն։
(Գրաբար) Զի որ կամիցի ապրեցուցանել զանձն իւր, կորուսցէ՛ զնա. եւ որ կորուսցէ զանձն իւր վասն աւետարանին, ապրեցուսցէ՛ զնա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: