Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:13
Գրիգոր Պալամաս
Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»:
Նա այս բանն ասում է ոչ թե այն պատճառով, որ չգիտի նրա անհավատության մասին, այլ որպեսզի աստիճանաբար նրան հավատի բերի, և միևնույն ժամանակ ցույց տա, որ հենց նրա անհավատությունն է աշակերտների՝ դևին հալածել չկարողանալու պատճառը: Հանգամանորեն ուսումնասիրի՛ր, թե ինչ է ասում Ավետարանիչը. Նա չի ասում, որ Տերը հետևյալ խոսքը՝ «ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է», պատանու հորն այն իմաստով է ասել, որ Տերը մշտապես պահանջում է, որ ապաքինվել ձգտողները հավատ ունենան. բայց այս դեպքում Նա այսպես է ասում, քանի որ որպես Տեր և հոգիների պահապան, հոգ է տանում նաև հավատով դրանք բուժելու համար:
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»:
Նկատենք, որ նա բուժումը վերագրում է ոչ թե Իր զորությանը, այլ այդ մարդու հավատին՝ ասելով. «Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»:
Ա․ Լոպուխին
Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»: (Սինոդական թարգմ․) [22]
Այդ ժամանակ Տերը պատանու հորն Իր հանդեպ հավատի անխուսափելիության հանգամանքն է ներշնչում: «Եթե ինչ–որ չափով» արտահայտությունն ավելի ճիշտ կլինի թարգմանել. «Ի՞նչ է դա նշանակում. որքանով կարող ես» («հավատալ» արտահայտությունը լավագույն ձեռագրերում չի ընթերցվում): «Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է», այսինքն, եթե իրական հավատ ունես, ապա կստանաս այն ամենը, ինչ քեզ հարկավոր է, այլ ոչ թե միայն «ինչ–որ բան» կամ «ինչ–որ չափով»։
---------------------------------------
[22] (Էջմիածին թարգմ․) Եւ Յիսուս նրան ասաց. «Ասացիր՝ եթէ կարող ես. ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է»:
(Արարատ թարգմ․ գլ.23) Հիսուսը նրան ասաց. «Եթե կարող ես հավատալ. հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է»։
(Գրաբար) Եւ Յիսուս ասէ ցնա. Ասացեր՝ եթէ կարաւղ ես. ամենայն ինչ՝ հնարաւո՛ր է այնմ որ հաւատայն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: