Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։30

Մաղաքիա արք. Օրմանյան

քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. եւ երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:29
   

Ա․ Լոպուխին

քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. եւ երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:   (Սինոդական թարգմ․) [30]
   
   Այս ճանապարհորդության ընթացքում իր ողջ ժամանակը Քրիստոսը նվիրում է Իր աշակերտներին իրենց հետագա գործունեությանը պատրաստելուն (սովորեցնում է նրանց) և, առավել ևս, Նա նրանց հատկապես ներշնչում է Իր մոտակա բռնի մահվան գաղափարը: Մարկ. 8:31 համարում Քրիստոս ևս խոսում է իրեն սպասվող մահվան մասին: Սակայն այնտեղ նա դրա վերաբերյալ խոսում է  որպես ինչ–որ բանի մասին, որը (անխուսափելի կերպով)  պետք է կատարվի։ Իսկ այստեղ (Մարկ․ 9:30 համարում) Նա Իր մահվան մասին խոսում է որպես փաստի, որը, կարելի է ասել, պատրաստ է կատարման համար (մարդու Որդին մատնվելու է):
---------------------------------------
[30] (Էջմիածին թարգ․) քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. եւ երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»:
(Արարատ թարգ․) որովհետև աշակերտներին ուսուցանում էր ու ասում, թե Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու, և նրանք պիտի սպանեն նրան, բայց երբ սպանվի, երրորդ օրը հարություն է առնելու։
(Գրաբար) Քանզի ուսուցանէր զաշակերտսն իւր՝ եւ ասէր ցնոսա, թէ որդի մարդոյ մատնելո՛ց է ի ձեռս մարդկան, եւ սպանցե՛ն զնա. եւ իբրեւ սպանցի՝ յերիր աւուր յառնէ՛: