Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։28

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթէ ոչ ծոմապահութեամբ 950 ու աղօթքով»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:27
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթէ ոչ ծոմապահութեամբ ու աղօթքով»:
   
   «Այդ տեսակը»։ Ո՞ր մեկը։ Յուրաքանչյուր նոր ամսամտին մոլեգնողները կամ ընդհանրապես դևերի ամբողջ ցեղը, որոնք այլ կերպ չեն հալածվում, քան աղոթքով և ծոմապահությամբ: Թե՛ նրանցից տառապողը և թե՛ բուժել ցանկացողը պետք է ծոմ պահեն. երկուսն էլ դրա կարիքն ունեն․ սա հատկապես պահանջվում է հենց տառապողից: Եվ ոչ միայն անհրաժեշտ է ծոմ պահել, այլ նաև պետք է աղոթել և ոչ միայն պետք է աղոթել, այլ նաև ծոմ պահել: Այսպիսով՝ ճշմարիտ աղոթքը կատարվում է այն ժամանակ, երբ այն միավորված է ծոմապահությանը: Աղոթելը հեշտ է, եթե  աղոթողը ծանրաբեռնված չէ սննդով: