Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։39

Մաղաքիա արք. Օրմանյան

քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:37
   

Օգոստինոս Երանելի

քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է:
   
   Ընդհանրական Եկեղեցին չի դատապարտում իր և հերետիկոսների համար ընդհանուր խորհուրդները, քանի որ խորհուրդների մեջ նրանք մեզ հետ են, այլ ոչ թե մեզ հակառակ (Ղուկ. 9։50): Սակայն  նա դատապարտում ու արգելում է բաժանումը, և խաղաղությանն ու ճշմարտությանը հակառակ տեղի ունեցած հերետիկոսների դատապարտումը: Դրանում նրանք մեր դեմ են, քանի որ մեզ հետ չեն, քանի որ մեզ հետ չեն հավաքում, և, հետևաբար, ցրում են (Մատթ. 12։30, Ղուկ. 11։23):
   Երկու արտահայտություններն էլ ճշմարիտ են: Եվ այնտեղ, որտեղ նա ասում է. «Նա, ով ինձ հետ չէ, իմ դեմ է, և նա, ով ինձ հետ չի հավաքում, ցրում է (Մատթ․ 12։30, Ղուկ. 11։23), ինչպես նաև այնտեղ, որտեղ կրկին ասում է. «Մի՛ արգելիր նրան, որովհետև ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է (Ղուկ. 9։50): Սա հնարավոր է հասկանալ միայն Քրիստոսի անունը հարգելու անհրաժեշտության  մեջ ամրապնդվելու իմաստով, որն էլ ոչ թե Եկեղեցու դեմ է, այլ դրա համար: Բաժանման համար պետք է մեղադրել նրան, ով հավաքում և փչացնում է, որպեսզի Եկեղեցի գալով՝ այնտեղ տանի ոչ թե այն, ինչ արդեն ունի, այլ մաքրվի մոլորություններից:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է:
   
   Ըստ երևույթին, Տերը հակասում է Ինքն Իրեն, քանի որ մեկ այլ տեղում ասում է. «Ով ինձ հետ չէ, իմ դեմ է» (Մատթ. 12։30): Սակայն այս խոսքերը ասվում են դևերի մասին, որոնք  փորձում են շեղել նրանց, ովքեր Աստծուց են, և ցրել Աստծու սեփականությունը։ Իսկ այստեղ այն մարդկանց մասին է խոսվում, որոնք  ուրիշ հրաշք գործողների միջոցով  բերվում են դեպի Աստված:
   

Ա․ Լոպուխին

քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է: (Սինոդական թարգմ․) [39]
   
    Այնուհետև Քրիստոս մատնանշում է այն, որ աշակերտների ներկայիս դիրքում, երբ հրեա ժողովրդի ներկայացուցիչները ակնհայտորեն թշնամաբար են տրամադրված Քրիստոսի և առաքյալների հանդեպ, աշակերտների համար արդեն միայն մեկ բան է կարևոր․ եթե մարդկանցից մեկը նրանց չի հակադրվում, ապա դա նշանակում է, որ հոգու խորքում այդպիսի մարդը համակրում է նրանց, հակառակ դեպքում նա, իհարկե, կհետևեր իր առաջնորդներին՝ դպիրներին և փարիսեցիներին: Նախկինում հարցն այլ էր: Այն ժամանակ, երբ ժողովրդի համակրանքը Քրիստոսի կողմն էր (Մատթ. 12։23), Քրիստոսին ուղղակի հետևել էր պահանջվում, և նրա հետ չեղողն ակնհայտորեն թշնամաբար էր վերաբերվում Նրան (Մատթ. 12։30)։
---------------------------------------
[39] (Էջմիածին թարգմ․) քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է:
(Արարատ թարգմ․ գլ. 40) որովհետև ով մեզ հակառակ չէ, մեր կողմն է։
(Գրաբար) Զի որ ո՛չն է ընդ մեզ հակառակ, ի մե՛ր կողմն է: