Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 10։52

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո հաւատը քեզ փրկեց»: Եւ իսկոյն նրա աչքերը բացուեցին, եւ ճանապարհին գնում էր նրա յետեւից:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:46
   

Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի

Եւ Յիսուս նրան ասաց. «Գնա՛, քո հաւատը քեզ փրկեց»: Եւ իսկոյն նրա աչքերը բացուեցին, եւ ճանապարհին գնում էր նրա յետեւից:
   
    «Տիրոջ պատվիրանները լույս են ու լույս են տալիս աչքերին» (Սաղ. 18։9): Ետ վերցրե՛ք Քրիստոսին, ետ վերցրե՛ք ձեր լույսը, որպեսզի կարողանաք Նրա մեջ իսկապես ճանաչել Աստծուն և մարդուն: «Քաղցր» են մեզ լուսավորող խոսքերը, «ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք, նույնպես և քաղցր՝ մեղրից ու խորիսխից ավելի» (Սաղ. 18։11): Որովհետև ինչպե՞ս կարող է բաղձալի չլինել այն, ինչը մաքրեց մթության մեջ թաղված մեր միտքը և հոգու լուսակիր աչքերը: Երգի՛ր և պատմի՛ր ինձ Քո Հայր Աստծու մասին: Քանզի Քո պատմությունները կփրկեն, իսկ երգերը կսովորեցնեն ինձ: Մինչ այժմ ես խարխափում էի Աստծուն որոնելով, բայց քանի որ Դու փայլեցրիր ինձ, Տե՛ր, ուստի  Քո շնորհիվ ես ձեռք բերեցի Աստծուն և Հորը, Ում Քեզանից ստացա․ ես դարձա Քո ժառանգակիցը, որովհետև Դու չես ամաչում քո եղբոր համար:
    Հետևաբար, մենք կվերացնենք ճշմարտության մոռացումը: Մեր աչքերի տեսողությանը խոչընդոտող անգիտությունից ու խավարից հեռանալով՝ մենք կտեսնենք գոյություն ունեցող իրական Աստծուն,  Ում նախապես օրհներգում էինք այս խոսքերով. «Ուրախացիր, Լո՛ւյս,  խավարի և մահաբեր ստվերի մեջ  բանտարկվածներիս համար երկնքից լույսը ծագեց, որն արեգակից ավելի պարզ և  այս կյանքից ավելի քաղցր է» (Ես. 9։2, Մատթ. 4։16):