Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ վեր կացաւ ու անմիջապէս վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելաւ, այնպէս որ ամէնքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:1
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ վեր կացաւ ու անմիջապէս վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելաւ, այնպէս որ ամէնքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»:
(Այլաբանական մեկնություն) Այդ ժամանակ մենք կարող ենք հասնել այնպիսի հայեցողության, որպեսզի մեր բոլոր մտքերը ասեն. «Այդպիսի բան մենք երբեք չենք տեսել», այսինքն՝ մենք երբեք չենք ունեցել այնպիսի հասկացողություն, ինչպես հիմա՝ տկարությունից բուժվելով: Մեղքերից մաքրվածն իսկապես տեսնում է:
Ա. Լոպուխին
Եվ սա իսկույն վեր կացավ, մահիճը վերցրեց բոլորի առաջ դուրս ելավ, այնպես որ բոլորը զարմացան և Աստծուն փառաբանում՝ ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»: (Սինոդական թարգմ․)[12]
Այստեղ Մարկոսն ավելացնում է, որ բժշկվածը «դուրս ելավ բոլորի առաջ»: Նա պետք է հայտնվեր դռան մոտ հավաքված մարդկանց առաջ, որպեսզի վկայեր Քրիստոսի զորության մասին: Հետո, Մարկոսի խոսքերի համաձայն, մարդիկ ասում էին, որ իրենք երբեք նման բան չեն տեսել: Իրապես, թեև Քրիստոսը նախկինում էլ էր բժշկում հիվանդներին, բայց դրա հետ մեղքերը չէր ներում, ինչպես եղավ այստեղ:
--------------------------------
[12] (Էջմիածին թարգմ․) Եւ վեր կացաւ ու անմիջապէս վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելաւ, այնպէս որ ամէնքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»:
(Արարատ թարգմ․) Եվ սա իսկույն վեր կացավ, մահիճը վերցրեց ու բոլորի առաջ դուրս գնաց, մինչ բոլորը զարմանում էին ու Աստծուն փառաբանում՝ ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»։
(Գրաբար) Եւ յարեա՛ւ. եւ վաղվաղակի առեալ զմահիճսն, ե՛լ առաջի ամենեցուն. մինչեւ զարմանա՛լ ամենեցուն՝ եւ փառաւո՛ր առնել զԱստուած՝ եւ ասել, թէ այսպիսի ինչ երբէք՝ ո՛չ տեսաք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: