Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ եթէ մէկը ձեզ ասի. «Այդ աւանակը ինչո՞ւ էք արձակում», կ՚ասէք. «Տիրոջը պէտք է». եւ նա իսկոյն դրան այստեղ կ՚ուղարկի»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 11:1
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եվ եթե մեկը ձեզ ասի. «Այդ ավանակը ինչո՞ւ եք արձակում», կասեք. «Տիրոջը պետք է». և նա իսկույն դրան այստեղ կուղարկի»:
Քանզի տեսե՛ք, թե այստեղ որքան նշաններ կան: Տերը աշակերտներին ասում է, որ նրանք մի ավանակ կգտնեն։ Ասում է, որ նրանց կարգելեն, իսկ հետո, երբ աշակերտներն ասեն, որ Տերն է այն պահանջում, թույլ կտան վերցնել:
Ա․ Լոպուխին
Եվ եթե մեկը ձեզ ասի. «Այդ ավանակը ինչո՞ւ եք արձակում», կասեք. «Տիրոջը պետք է». և նա իսկույն դրան այստեղ կուղարկի»: (Սինոդական թարգմ․) [3]
«Իսկույն դրան այստեղ կուղարկի»: Ավելի արժանահավատ ընթերցմամբ՝ «դրան անմիջապես կրկին այստեղ կուղարկի»: Այս «կրկին» բառից բնականաբար կարելի է եզրակացնել, որ ավանակն այն տան սեփականատիրոջն էր պատկանում, որտեղ ներկա պահին Քրիստոսն էր: Այն միայն որոշ ժամանակով էր ինչ−որ հարևանի տրվել:
--------------------------------
[3] (Էջմիածին թարգմ․) Եւ եթէ մէկը ձեզ ասի. «Այդ աւանակը ինչո՞ւ էք արձակում», կ՚ասէք. «Տիրոջը պէտք է». եւ նա իսկոյն դրան այստեղ կ՚ուղարկի»:
(Արարատ թարգմ․) Ու եթե որևէ մեկը ձեզ ասի՝ "Ինչո՞ւ եք դա անում", ասե՛ք, որ այն պետք է Տիրոջը, և նա այն իսկույն այստեղ կուղարկի»։
(Գրաբար) Եւ եթէ ոք ասասցէ զձեզ՝ թէ զի՞ լուծանէք զյաւանակդ, ասասջի՛ք՝ թէ տեա՛ռն իւրում պիտոյ է: Եւ վաղվաղակի՛ առաքեսցէ զնա այսր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: