Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Նրանք հաւաքելու են իրենց բերքը, - ասում է Տէրը, - բայց խաղող չի լինի նրանց այգիներում, ոչ էլ թուզ՝ նրանց թզենիների վրայ, որոնց տերեւն անգամ պիտի թափուի ինչ տուել եմ նրանց՝ պիտի գնայ նրանցից»:
Թե ո՞րն է այցելության ժամանակը, երբ մեղավորները կընկնեն, պարզ ցույց է տալիս՝ ասելով. «ամբողջությամբ կհավաքեմ նրանց», անկասկած, Երուսաղեմում: Ցույց է տրվում, որ այն երկար ժամանակ պաշարվելու է քաղդեացիների կողմից, և բնակիչները դիմանալու են սովի բերած աղետներին: Թե ինչպե՞ս են փոխվելու եղանակները, ինչպե՞ս է ամռանից հետո գալու աշունը, և ինչպե՞ս է ծառերից ընկնելու տերևը, այս ամենին դուք հեռվից կնայեք, և ծառերից ոչ մի պտուղ չեք քաղի: Քանի որ ձեզ համար որթատունկերի վրա խաղող չկա, և չեք կարող վերցնել այդ որթատունկերի պտուղները. պաշարված ժողովրդի համար թզենու վրա թուզ չկա. նրանք միայն կտեսնեն, թե ինչպես են իրենց ծառերի պտուղները թշնամիներն ուտում: Ասում է, որ տերևները կընկնեն ամռան և աշնան անցնելուց հետո: «Քանի որ Ես նրանց թույլ եմ տվել տեսնել, թե ինչ է կատարվում իրենց շատ մոտ, որպեսզի այդպիսով հողի բարիքներից զրկվելը նրանց համար ցավալի լինի, երբ նրանք տեսնեն դրանք, բայց դիպչել չկարողանան»:
Ա. Լոպուխին
13-17. «Մինչև վերջ վերցնելու եմ նրանց, - ասում է Տերը, - ոչ մի խաղող չի մնալու որթատունկի վրա, թուզ չի լինելու թզենու վրա, և տերևը թափվելու է, ու այն, ինչ որ Ես տվել եմ նրանց, հեռանալու է նրանցից»։Նրանք հաւաքելու են իրենց բերքը, - ասում է Տէրը, - բայց խաղող չի լինի նրանց այգիներում, ոչ էլ թուզ՝ նրանց թզենիների վրայ, որոնց տերեւն անգամ պիտի թափուի. ինչ տուել եմ նրանց՝ պիտի գնայ նրանցից»: [13] «Ինչի՞ համար ենք մենք նստել. հավաքվե՛ք, գնանք ամրացված քաղաքներն ու այնտեղ կործանվենք. որովհետև մեր Տեր Աստված մեզ համար կործանում է սահմանել և մեզ դառը ջուր է տալիս խմելու` այն բանի պատճառով, քանի որ մենք մեղանչեցինք Տիրոջ առաջ»։ «Սպասում ենք խաղաղության, բայց ոչ մի բարիք չկա, բժշկության ժամանակն է, և ահա՝ սարսափներ»։ «Դանից լսվում է նրա ձիերի փնչոցը, նրա երիվարների բարձր վրնջյունից դողում է ամբողջ երկիրը. և գալու և կործանելու են երկիրն ու այն ամենը, ինչ նրա մեջ է, քաղաքը և նրա մեջ բնակվողներին»։ ««Որովհետև ահա, Ես ձեր դեմ կուղարկեմ օձեր, քարբեր, որոնց հնարավոր չէ հմայել, և նրանք պիտի թունավորեն ձեզ», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.)
Տերը կկործանի Հուդան, իսկ նրա բնակիչները դա տեսնելով՝ հուսահատության մեջ կընկնեն:
---------------------------------------
[13] (Էջմիածին թարգմ.) Նրանք հաւաքելու են իրենց բերքը, - ասում է Տէրը, - բայց խաղող չի լինի նրանց այգիներում, ոչ էլ թուզ՝ նրանց թզենիների վրայ, որոնց տերեւն անգամ պիտի թափուի. ինչ տուել եմ նրանց՝ պիտի գնայ նրանցից»:
(Արարատ թարգմ.) «Բոլորովին բնաջնջելու եմ նրանց,- ասում է Տերը։- Խաղող չի լինելու որթատունկի վրա, և թուզ չի լինելու թզենու վրա, տերևը թառամելու է, և այն, ինչ որ տվել եմ նրանց, պիտի անցնի»։
(Գրաբար) Եւ ժողովեսցեն զարդիւնս իւրեանց՝ ասէ Տէր. չիք խաղող յայգիս նոցա, եւ ոչ թուզ ի թզենիս նոցա. եւ տերեւն թաւթափեցաւ. ետու նոցա՝ եւ անց զնոքաւք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: