Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես կրակով պիտի հալեմ նրանց եւ պիտի փորձեմ նրանց, որովհետեւ չարութիւնների պատճառով ուրիշ ինչպէ՞ս վարուեմ իմ ժողովրդի դստեր հետ:
Անկախ նրանից, թե ինչպիսի աղետների մեջ ենք ընկնում, Աստծուց մենք չարիք ենք ընդունում և հալածանքների միջոցով փորձության ենք ենթարկվում, որպեսզի մեր մեջ եղած բոլոր անմաքուր բաներն այրվեն վշտերի ու աղետների կրակով. «Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, ինչպես ընտիր ու փորձված արծաթ՝ յոթնապատիկ մաքրված և զտված հողից» (Սաղմ. 11:7)։
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես կրակով պիտի հալեմ նրանց եւ պիտի փորձեմ նրանց, որովհետեւ չարութիւնների պատճառով ուրիշ ինչպէ՞ս վարուեմ իմ ժողովրդի դստեր հետ:
Փորձությունը անփորձի գործ չէ. Նա գիտեր, որ նրանք չար են, բայց ցանկանում էր գայթակղեցնել, փորձության ենթարկել: Հետևաբար ոչ թե պատժից պետք է խուսափենք, այլ պետք է խուսափենք մեղքից, որովհետև երկրորդը մեզ անարժան է դարձնում, իսկ առաջինը՝ փորձված:
Ա. Լոպուխին
«Ուստի այսպես է ասում Զորությունների Տերը. «Ահա, Ես պիտի զտեմ և փորձարկեմ նրանց. որովհետև Ես ուրիշ էլ ինչպե՞ս վարվեմ Իմ ժողովրդի դստեր հետ»»։ (Սինոդական թարգմ.) [7]
Խոսվում է սարսափելի դատաստանի մասին, որին Աստված ենթարկելու է Իր ժողովրդին:
---------------------------------------
[7] (Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես կրակով պիտի հալեմ նրանց եւ պիտի փորձեմ նրանց, որովհետեւ չարութիւնների պատճառով ուրիշ ինչպէ՞ս վարուեմ իմ ժողովրդի դստեր հետ:
(Արարատ թարգմ.) Ուստի Զորությունների Տերն այսպես է ասում. «Ահա ես նրանց պիտի զտեմ և փորձարկեմ, որովհետև ես էլ ի՞նչ անեմ իմ ժողովրդի դստեր մեղքի պատճառով։
(Գրաբար) Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր՝ Տէր զաւրութեանց. Ահաւադիկ ես ջեռուցից զնոսա, եւ փորձեցից զնոսա, զի արարից յերեսաց չարեաց դստեր ժողովրդեան իմոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: