Ա․ Լոպուխին
«Նրանք նման են խրտվիլակի, և չեն խոսում. նրանց կրում-տանում են, որովհետև քայլել չեն կարողանում: Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև նրանք չեն կարող չարիք հասցնել, բայց բարիք գործելուն էլ ի զորու չեն»։ (Սինոդական թարգմ.) [5]
«Հղկված կոթողի պես», իսկ ավելի հստակ` «պարտեզում թռչունների համար նախատեսված խրտվիլակի նման» ( Ես. 41:23, 46:7):
---------------------------------------
[5] (Էջմիածին) Ոսկերչի ձեռքը ճարտար վարպետի գործ է կատարել. կապոյտ ու ծիրանի են հագցնում նրանց, բայց նրանք չեն կարող գնալ, այլ պէտք է բարձուելով տարուեն. ոտքով մի քայլ էլ չեն փոխի, ոչ էլ իրենք իրենց կարող են բարձրանալ այն բանի վրայ, որով տանում են: Մի՛ վախեցէք նրանցից, որովհետեւ չարութիւն չեն անում, բայց բարութիւն էլ չկայ նրանց մէջ:
(Արարատ թարգմ.) Նրանք խրտվիլակի պես են վարունգի արտում, չեն խոսում. նրանք պետք է տարվեն, որովհետև քայլել չեն կարող. նրանցից մի՛ վախեցեք, որովհետև չարություն չեն կարող անել, ոչ էլ բարիք»։
(Գրաբար) Եւ ձեռն ոսկերչի գործեաց գործ ճարտարաց. կապուտակ եւ ծիրանի զգեցուցանեն նոցա. եւ ոչ գնասցեն, այլ բառնալով բարձցին. եւ ոչ քայլ մի ոտին փոխեսցեն, եւ ոչ ինքնին ի կրելիսն ամբարձցին։ մի երկնչիք ի նոցանէ, զի ոչ չար առնեն, եւ բարի իսկ ոչ գոյ ի նոսա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: