Ա․ Լոպուխին
«Եվ նրանցից մնացորդ չպիտի լինի. որովհետև Ես արհավիրք եմ բերելու Անաթովթի մարդկանց վրա` նրանց այցելելու տարում»»։ (Սինոդական թարգմ.) [23]
Պատգամաբերի հայրենի Անաթոթ քաղաքում Աստծո խոսքի հանդեպ թշնամանքն արտահայտվեց Երեմիայի՝ աստվածային մարգարեի դեմ կազմակերպված դավադրությամբ: Միայն Աստծուց ստացած նախազգուշացումը մարգարեին փրկեց մահացու վտանգից: Դրա համար Անաթոթի բնակիչներն Աստծու կողմից խստագույն պատժի են ենթարկվելու:
Հատուկ նկատառումներ: Որոշ քննադատներ այս գլուխը գրեթե ամբողջությամբ ոչ բնագրային են համարում: Բայց եթե հետագա գրողներից կամ, ինչպես քննադատներն են արտահայտվում, Երեմիայի մարգարեությունը լրացնողներից որևէ մեկն այս գլուխը մտցներ Երեմիայի գրքի մեջ, ապա նա, անշուշտ, այստեղ միայն հպանցիկ հիշատակվող իրադարձությունների մասին շատ ավելի մանրամասն կպատմեր: Այս գլխի առաջին լսողներն ու ընթերցողները իրադարձությունների բոլոր մանրամասների նկարագրության կարիքը չունեին, քանի որ նրանց՝ որպես Երեմիայի ժամանակակիցների, ամեն ինչ լավ հայտնի էր: Երեմիա 11:18−23−ը, 12:1−5, 9:11, 14, 15 համարների հետ միասին որպես ընթերցվածք կարդացվում է Ավագ Հինգշաբթի առավոտյան և Ավագ Ուրբաթ՝ ժամը 9−ին։ Սա այն բանի համար է արվում, քանի որ Եկեղեցին, ակնհայտ կերպով, Երեմիային համարում է Քրիստոսի տառապանքների նախատիպը:
---------------------------------------
[23] (Էջմիածին) Նրանցից ոչ ոք չի մնալու, որովհետեւ Անաթոթի բնակիչներին չարիք եմ բերելու այն տարին, երբ գամ նրանց պատժելու»:
(Արարատ թարգմ.) Եվ նրանք մնացորդ չպիտի ունենան, որովհետև նրանց պատժի տարին ես չարիք եմ բերելու Անաթովթի մարդկանց»։
(Գրաբար) Եւ մնացորդք ոչ եղիցի նոցա. զի ածից չարիս ի վերայ բնակչացն Անաթովթայ յամի այցելութեան նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: