Երեմիայի մարգարեության մեկնություն 15:11

Ա․ Լոպուխին

«Մի՞թե երկաթը կարող է կոտրել հյուսիսային երկաթը և պղինձը»։ (Սինոդական թարգմ.) [11]
   
    Մարգարեի թշնամիները, այսինքն՝ հրեաները, իրենք Աստծո առաջ արվող մարգարեի բարեխոսությունը կփնտրեն, երբ աղետները հասնեն նրանց (Եր 21:1, 37:3):

---------------------------------------

[11](Էջմիածին թարգմ.) Թող որ նրանք յաջողութիւն գտնեն բարի բաների մէջ, Տէ՛ր, թէպէտ նրանց փորձութեան ժամին կամ նրանց նեղութեան ժամանակ ես իմ թշնամիների հանդէպ բարիք չեմ գործել:

(Արարատ թարգմ.) Տերն ասում է. «Անշուշտ քեզ պիտի ազատեմ բարի նպատակի համար և անշուշտ քո թշնամուն աղաչել պիտի տամ քեզ չարիքի ժամանակ և նեղության ժամանակ։

 (Գրաբար) Եղիցի Տէր, եւ յաջողեսցի նոցա ի բարութիւնս. եթէ ոչ կացի առաջի քո, ի ժամանակի չարեաց նոցա, եւ ի ժամանակի նեղութեան նոցա ի բարիս ընդդէմ թշնամւոյ։