Ծնունդ և ո՛չ արարած.
Այս խոսքով չարափառների բոլոր չար մտածումները տապալում են, մանավանդ Արիոսի՝ Տեր Հիսուսին տված մոլեգնոտ անվան, քանզի նա Որդուն «արարած» էր կոչում՝ մյուս [բոլոր] արարածների մեջ առաջին ու անդրանիկ, որով Հայր Աստված ստեղծեց, գոյացրեց մյուսներին: [Արիոսն] իր կարծիքի համար հիմք էր վերցրել Սողոմոնի այս խոսքը. «Տերն Իր գործերում ինձ ստացավ որպես Իր ճանապարհների սկիզբ» (Առակ. 8։22), և առաքյալի անխարդախորեն սովորեցրածը, թէ՝ «Նա է բոլոր արարածների անդրանիկը» (Կողոս․ 1։15), ինչը պետք է հասկանանք իբրև Աստծո կանխագիտության մեջ եղած խորհրդի տնօրինություն և ոչ թե հասկանանք ու ասենք, թե [Աստծո]՝ բնությամբ Որդին ստեղծված է, այլև մյուս՝ ավելի կրտսեր եղբայրների մեջ՝ առաջինը: Քանզի չի կարելի մտածել, թե անզուգական գոյությամբ Միածինը հավասսար է արարածներին՝ ոչ թե գոյացած, այլ ծնված լինելու պատճառով՝ Հայր Աստծո էությունից, անժամանակ և անիմանալի կերպով. որովհետև «սկզբից էր Խոսքը» (ՀովՀ. 1։1):
Հաջորդը՝
Նախորդը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: