Ա․ Լոպուխին
Ավելի լավ կլիներ ձեզանից ինչ−որ մեկը փակեր դռները, որպեսզի Իմ զոհասեղանին կրակը ապարդյուն չպահվեր։ Իմ բարյացակամությունը ձեզ հետ չէ, ասում է Զորությունների Տերը, և ձեր ձեռքերից մատուցվածները Ինձ հաճելի չեն։ (Սինոդական թարգ․) [10]
Տերն ասում է, որ նման դեպքում Աստծուն անպետք զոհեր մատուցելու փոխարեն, ավելի լավ կլիներ, որ քահանաներից ինչ−որ մեկը փակեր այն դարպասները, որոնք արտաքին բակից դեպի ներքին բակ էին տանում, որտեղ կանգնած էր ողջակեզի զոհասեղանը։ Թող այդ զոհասեղանի կրակը ապարդյուն չվառվի․ թող զոհը չայրվի դրա վրա (Ես․ 27։11)։ «Քահանաների մատուցածները», այսինքն` նրանց ձեռքով մատուցվող անարյուն և արյունոտ զոհերը (Ծննդ․ 4։3, 5, Ծննդ․ 4։4) Տեր Աստծուն հաճելի չեն։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ձեր առջեւ դռները կը փակուեն, եւ դուք զուր տեղը մի մօտեցէք իմ սեղանին, որովհետեւ յօժարակամ չեմ ձեր նկատմամբ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ զոհ չեմ ընդունի ձեր ձեռքից:
(Արարատ թարգ․) Ձեզանում մեկը լիներ, որ փակեր դռները. որ դուք իմ զոհասեղանին իզուր կրակ չվառեիք. դուք ինձ չեք գոհացնում,- ասում է Զորքերի Տերը,- և ձեր ձեռքից ընծա չպիտի ընդունեմ։
(Գրաբար) Զի եւ ձեզ դրունք փակեսցին, եւ մի մերձենայք ի սեղան իմ վայրապար, զի ոչ են կամք իմ ի ձեզ՝ ասէ Տէր ամենակալ. եւ զպատարագս ոչ ընկալայց ի ձեռաց ձերոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: