Ա․ Լոպուխին
Այն մարդուն, ով անում է այդ, Տերը կհեռացնի Հակոբի վրաններից՝ արթուն պահակին և պատասխանողին, և Զորությունների Տիրոջը զոհ մատուցողին։ (Սինոդական թարգ․) [12]
Օրենքի այդպիսի խախտողների հետ Տերը «վրաններում» կամ էլ տներում բնաջնջելու է բոլոր այն բնակիչներին, որոնք ի վիճակի են ձայն հանել («արթուն պահակին և պատասխանողին»՝ սա միևնույն անձն է, «կենդանի է մարդը»` ինչպես հնում ասվում էր Ռուսաստանում)։ Մասնավորապես հիշատակվում է նաև «Տիրոջը զոհ մատուցողը», այսինքն` քահանան։ Ինչպես հայտնի է, քահանաներն էլ էին մեղավոր օրենքի նմանատիպ խախտման համար (Բ Եզր․ 10։18, 19 և հաջորդները)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Տէրը պիտի կործանի այն մարդուն, որն այդպէս կ՚անի մինչեւ որ նա հալածուի Յակոբի տնից եւ դադարի Ամենակալ Տիրոջը զոհեր մատուցելուց:
(Արարատ թարգ․) Տերը բնաջնջելու է այն մարդուն, որ այս է անում, Հակոբի վրաններից արթունին և պատասխանողին և Զորքերի Տիրոջն ընծա մատուցողին։
(Գրաբար) Սատակեսցէ Տէր զմարդն որ առնիցէ զայն՝ մինչեւ նկուն լիցի ի յարկացն Յակոբայ, եւ ի մատուցանելեացն պատարագաց Տեառն ամենակալի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: