Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Դուք կասեք՝ ինչո՞ւ։ Նրա համար, որ Տերը վկա էր քո և քո երիտասարդության կնոջ միջև, որի հանդեպ դու ուխտազանց եղար, մինչդեռ նա քո ընկերն է և քո օրինավոր կինը»։ (Սինոդական թարգ․) [14]
Տերը հատկապես բարկանում է այդպիսի ամուսինների վրա այն պատճառով, որ Նա Ինքն է վկա եղել այն երդումներին, որոնք տրվել են ամուսինների կողմից։ Դա կարող է նշանակել կա՛մ այն, որ ամուսնությունները կատարվում էին Տեր Աստծու աներևույթ ներկայությամբ (հմմտ. Ծննդ․ 31։50), կա՛մ այն, որ Աստված ի սկզբանե հաստատել է մենամուսնությունը՝ Ադամի համար ստեղծելով միայն մեկ կին և դրանով ցույց տալով, որ տղամարդը երբեք չպետք է բաժանվի նրանից (Ծննդ․ 2։24)։
«Քո երիտասարդության կինը». այսինքն` այն կինը, որի հետ ապրել ես կյանքիդ լավագույն շրջանը՝ երիտասարդությունը, և, հետևաբար, պետք է միշտ սիրես ու պահպանես նրան։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Դուք ասացիք. «Ինչո՞ւ այդպէս»: Նրա համար, որ Տէրը ուխտ դրեց քո եւ քո երիտասարդութեան օրերի կնոջ միջեւ, որին թողեցիր. իսկ նա քո ուխտի ամուսինն ու կինն էր:
(Արարատ թարգ.) Բայց դուք ասում եք. «Ինչո՞ւ»։ Որովհետև Տերը վկա էր քո և քո երիտասարդության կնոջ միջև, որի նկատմամբ դու անհավատարիմ ես եղել, սակայն նա քո կենակիցն է և քո ուխտի կինը։
(Գրաբար) Եւ ասացէք բայ ընդէ՞ր։ զի Տէր եդ ուխտ ի մէջ քո, եւ ի մէջ կնոջ մանկութեան քոյ՝ զոր թողերն. եւ նա էր ամուսին եւ կին ուխտի քոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: