Մեկնություն Մաղաքիայի Մարգարեության 3։5

Ա․ Լոպուխին

Եւ ձեզ մոտ դատաստանի համար կգամ և շտապ նախատող կլինեմ կախարդներին և պոռնիկներին և նրանց, ովքեր սուտ են երդվում և պահում են վարձկանի վարձքը, ճնշում են այրիին և որբին, և վանում են օտարականին, և Ինձանից չեն վախենում, ասում է Զորությունների Տերը։ (Սինոդական թարգ․) [5]
   
   Ինչ վերաբերում է հասարակ հրեաներին, ապա Մովսեսի օրենքի դեմ գործած տարբեր տեսակի հանցագործությունների համար Տեր Աստված նրանց էլ դատելու։ Այդ դատաստանում Աստված հրեաների դեմ հանդես է գալու որպես մեղադրող կամ, ավելի ճիշտ, որպես վկա։ Նա է դատելու և Նա էլ, որպես Ամենատես, հաստատելու է ամբաստանյալների մեղքը։ Այդ կերպ դատական գործընթացը կլինի արագ (շտապ նախատող)։ Կախարդության մեղքի մասին ընթերցի՛ր Ղևտ․ 20։27, պոռնկության մասին՝ Ղևտ․ 20։10, սուտ երդման մասին՝ Ելք 20։7, վարձկանին վիրավորելու մասին՝ Ղևտ․ 19։13, այրիներին, որբերին և օտարականներին ճնշելու մասին՝ Բ Օր․ 25։17 համարների մեկնաբանությունները։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Եւ ձեզ վրայ պիտի գամ դատաստանով ու արագ վկայ պիտի լինեմ կախարդների եւ շնացած կանանց դէմ, նաեւ նրանց դէմ, ովքեր սուտ երդում են անում իմ անուամբ, որոնք կտրում են վարձկանի վարձը, որոնք նեղում են այրիներին եւ ծեծում որբերին, որոնք խեղաթիւրում են պանդխտի իրաւունքը եւ որոնք չեն վախենում ինձնից, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ ձեզ մոտ կգամ դատաստանի համար և արագ վկա կլինեմ կախարդների ու շնացողների, սուտ երդում անողների դեմ, նաև վարձկանի վարձը պահողների, այրուն և որբին զրկողների և օտարականին ճնշողների դեմ, որոնք ինձանից երկյուղ չունեն»,- ասում է Զորքերի Տերը։
(Գրաբար) Եւ հասից ի վերայ ձեր դատաստանաւ, եւ եղէց վկայ արագ ի վերայ կախարդաց եւ կանանց շնացելոց, եւ ի վերայ այնոցիկ՝ ոյք երդնուցուն յանուն իմ ստութեամբ. եւ որոց հատանիցեն զվարս վարձկանի, եւ որ յաղթահարեն զայրիս, եւ կռփեն զորբս, եւ խոտորիցեն զիրաւունս պանդխտին, եւ որ ոչ երկնչիցին յինէն՝ ասէ Տէր ամենակալ։