Մաղաքիայի մարգարեության մեկնություն 3։6

Ա․ Լոպուխին

Քանզի Ես Տերն եմ, Ես չեմ փոփոխվում, այդ պատճառով էլ դուք՝ Հակոբի որդիներդ, չեք ոչնչացվել։(Սինոդական թարգ․) [6]
   
   Տերը միշտ հավատարիմ է Իր խոստումներին։ Այդ պատճառով էլ հրեաները, որոնց նախահայրերին Տերը խոստացել էր պահպանել նրանց սերունդները, շարունակում են գոյություն ունենալ՝ չնայած այն բանին, որ նրանք վաղուց են ոչնչացման արժանի, այն վիրավորանքների համար, որ նրանց կողմից հասցվում են Տիրոջը։ (Տիխոմիրովը, որոշ չափով ճշգրտելով եբրայերեն տեքստը, թարգմանում է․ «Իսկ դու՛ք, Հակոբի որդիներ, հետ չեք մնում ձեր հայրերի սխալներից»)։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ահա ես եմ ձեր Տէր Աստուածը եւ չեմ փոխուի:
(Արարատ թարգ․) «Որովհետև ես եմ Տերը, չեմ փոխվել, և դուք չեք փոխվել ու շարունակում եք մնալ Հակոբի որդիները։
(Գրաբար) Զի ես եմ Տէր Աստուած ձեր, եւ ոչ փոխիմ.