Ա․ Լոպուխին
11-14. Շատ ժամանակ անց, երբ Մովսեսը մեծացել էր, գնաց իր եղբայրների՝ իսրայելացիների որդիների մոտ և տեսավ նրանց տաժանակիր չարչարանքները։ Եվ տեսավ, թե ինչպես մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մեկին: [11] Եվ նայեց այս ու այն կողմ ու, տեսնելով, որ ոչ ոք չկա, սպանեց եգիպտացուն և նրան թաղեց ավազի տակ: Եվ հաջորդ օրը դուրս եկավ ու տեսավ, որ ահա երկու եբրայեցիներ վիճում են: Եվ և անիրավություն անողին ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում քո ընկերոջը»: Իսկ սա պատասխանեց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատավոր կարգել մեզ վրա, մի՞թե ուզում ես ինձ էլ սպանել, ինչպես որ եգիպտացուն սպանեցիր»: Եվ Մովսեսը վախեցավ ու ասաց. «Անշուշտ, այս բանը հայտնի է դարձել»: (Սինոդական թարգ․)
Եգիպտոսի ողջ իմաստությունը ուսանելուց հետո (Գործք. 7:22)՝ քառասուն տարեկան հասակում, Մովսեսը փորձ է անում սեփական ուժերով թեթևացնել ազգակիցների դժվարին կացությունը: «Նա մտածում էր, թե իր ազգակիցները, լսելով այս, կհասկանան, որ իր ձեռքով Աստված փրկություն է տալու իրենց, սակայն նրանք չհասկացան» (Գործք. 7:25): Ի դեմս այն հրեայի, ում անարգանքից Մովսեսը ցանկանում էր պաշտպանել իր մյուս մերձավորին, ժողովուրդը Մովսեսին չընդունեց որպես իրենց իշխան և դատավոր:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․)Շատ օրեր յետոյ, երբ Մովսէսը մեծացաւ, գնաց իր ազգակիցների՝ իսրայէլացիների մօտ, ականատես եղաւ նրանց չարչարանքներին: Նա նկատեց, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մէկին՝ մի իսրայէլացու:
(Արարատ թարգ․)Շատ ժամանակ անց, երբ Մովսեսը մեծացել էր, գնաց իր եղբայրների մոտ և տեսավ նրանց չարչարանքները: Եվ տեսավ, թե ինչպես մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մեկին:
(Գրաբար) Եւ եղեւ յետ աւուրց բազմաց, իբրեւ եղեւ մեծ Մովսէս, ել առ եղբարս իւր որդիսն Իսրայէլի, հայեցեալ ի չարչարանս նոցա. ետես այր մի Եգիպտացի, զի հարկանէր զոմն Եբրայեցի յեղբարց իւրոց` յորդւոցն Իսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: