Ա․ Լոպուխին
Բայց փարավոնն ասաց. «Ո՞վ է Տերը, որ լսեմ Նրա խոսքը ու արձակեմ իսրայելացիներին: Ես Տիրոջը չեմ ճանաչում և Իսրայելի ժողովրդին էլ չեմ արձակում»: (Սինոդական թարգ․)[2]
Եթե փարավոնը հրաժարվում է կատարել այսպիսի օրինական խնդրանքը, ապա միայն նրա համար, որ այն ներկայացվում էր Ամենաբարձրյալի անունից, «Ում նա չի ճանաչում»: Կիսելով այն համընդհանուր հեթանոսական տեսակետն առ այն, որ որևէ աստծու զորությունը որոշվում է նրան պաշտող ժողովրդի ուժով և բարեկեցությամբ (Ելք 45:6, 14)՝ փարավոնը եգիպտական աստվածների հետ համեմատությամբ Ամենաբարձրյալին համարում է «անզոր». եգիպտացիներն աստծունն են, իսկ հրեաները ստրուկներ են: Ուստի «անզոր Աստծո» պահանջները կատարելը պարտադիր չէ նրա համար:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Փարաւոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ պիտի ազատ արձակեմ իսրայէլացիներին: Այդ Տիրոջը ես չեմ ճանաչում եւ իսրայէլացիներին էլ չեմ արձակում»:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնն ասաց. «Ո՞վ է Տերը, որ լսեմ Նրա խոսքը ու արձակեմ Իսրայելի ժողովրդին: Ես Տիրոջը չեմ ճանաչում և Իսրայելի ժողովրդին էլ չեմ արձակում»:
(Գրաբար) Եւ ասէ փարաւոն. Ո՞վ է նա, որում լըւայց ձայնի նորա արձակել զորդիսն Իսրայէլի: Ոչ գիտեմ զՏէրն` եւ զԻսրայէլ ոչ արձակեմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: