Ա․ Լոպուխին
Եվ Մովսեսն ասաց. «Ինչպես ասացիր, էլ քո երեսը չեմ տեսնի»: (Սինոդական թարգ․)[29]
«Էլ քո երեսը չեմ տեսնի» խոսքով Մովսեսը կարծես հակադրվում է Ելից գրքի 12:31-րդ և 11:4-8-րդ համարների վկայություններին: Իսկ ինչ վերաբերում է առաջին հատվածին, ապա նշենք, որ այդ հատվածը վստահորեն չի փաստում, թե Մովսեսն այդ անգամ տեսավ փարավոնի երեսը: Մովսեսին թագավորի մոտ կանչեցին գիշերը՝ վերջինիս անդրանիկի մահից հետո, այսինքն՝ այն ժամանակ, երբ, ըստ հին ավանդույթի, հայրը մահացած որդու համար իբրև տխրության նշան պետք է ծածկեր իր երեսը (Բ Թագ. 19:4): Իսկ ուրիշների կարծիքով՝ «էլ քո երեսը չեմ տեսնի» արտահայտությունը նշանակում է՝ «չեմ գա, եթե միայն հանգամանքները չփոխվեն», այն է թե՝ «իմ կամքով ու ցանկությամբ չեմ գա»:
Ելքի 11:4-8-րդ համարների խոսքերը հանդիսանում են ուղղակի շարունակությունը Մովսեսի՝ Ելք 10:29-րդ համարում ասած խոսքի, որը նա ասաց թագավորական պալատից հեռացվելուց առաջ: Այս մասին ուղղակիորեն նշվում է Ելք 11:8-րդ համարում. «Մովսեսը փարավոնի մոտից դուրս ելավ խիստ զայրացած»: Աստծո դեսպանի զայրույթը բոլորովին ընկալելի է՝ հաշվի առնելով փարավոնի դրսևորած համառությունը (Ելք 10:27), ինչպես նաև Մովսեսին սպանելու խոստումը (Ելք 10:28), և միանգամայն անհիմն է այն ենթադրությունը, որ Ելք 11:4-8-րդ հատվածի խոսքն ասվել է նոր հանդիպման ժամանակ, քանի որ նաև որևէ մի իրողությունից չի երևում, որ փարավոնը պետք է ասեր կամ աներ այնպիսի մի բան, որը կշարժեր Մովսեսի զայրույթը:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց. «Դու արդէն ասացիր. այլեւս աչքիդ չեմ երեւայ»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց. «Լա՛վ ասացիր, քո երեսն այլևս չեմ տեսնի»:
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս. Ասացեր` Ոչ եւս երեւեցայց երեսաց քոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: