Ելից գրքի մեկնություն 12։22

Ա․ Լոպուխին

Եվ վերցրե՛ք մի փունջ զոպա, դռան մոտ այն թաթախե՛ք արյան մեջ և դրանով նշա՛ն արեք դռան երկու սյուներին ու բարավորին: Բայց ձեզնից ոչ ոք մինչև առավոտ իր տան դռնից թող դուրս չգա: (Սինոդական թարգ․)[22]
   

   Այդպիսի հավելումներից է զոպայի մասին հրահանգը, որի անվան տակ պետք է հասկանալ ո՛չ թե բուն զոպան, որը չէր աճում Սիրիայում և Արաբիայում, այլ դրան նման մի բուսատեսակ: Այդ «հավելյալ» հրահանգներից է նաև տներից դուրս չգալու պահանջը. արյունը փրկում է միայն տանը գտնվողներին:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Վերցրէ՛ք մի խուրձ ծոթրին, այն թաթախեցէ՛ք դռան մօտ եղած արեան մէջ եւ դրանով նշան արէ՛ք դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւը: Բայց ձեզնից ոչ ոք մինչեւ առաւօտ իր տան դռնից դուրս չգայ:
(Արարատ թարգ․) Զոպայի մի փունջ առե՛ք, թաթախե՛ք կոնքի մեջ եղած արյան մեջ և դրանից քսեք դռան վերևի սեմին և երկու դրանդիներին: Եվ մինչև առավոտ թող ոչ ոք դուրս չգա իր տան շեմից:
(Գրաբար) Եւ առնուցուք մշտիկ զոպայի թաթաւեալ յարեան որ առ դրաւքն իցէ, եւ սրսկեսջիք զբարաւորաւն եւ զերկոքումբք սեմովք յարենէ անտի որ առ դրաւքն: Բայց դուք մի ելանիցէք իւրաքանչիւր ընտ դուռն տան իւրոյ մինչչեւ ցառաւաւտ: