Ելից գրքի մեկնություն 15։14

Ա. Լոպուխին

14-15․ Ժողովուրդները լսեցին ու սարսափեցին: Սարսափը պատեց փղշտացիներին: [14] Այն ժամանակ իշխանները  կխռովվեն,Մովաբի իշխանները կդողան, Քանանի բոլոր բնակիչները պիտի վհատվեն: (Սինոդական թարգ․)
   
   Այս խոսքերն արտահայտում են հրեաների՝ Կարմիր ծովի միջով անցնելու հրաշքի թողած տպավորությունը Քանանի երկրին տիրող և մոտակայքում ապրող ժողովուրդների վրա: Երգը նրանց է վերագրում նույն այն զգացումները, որոնք հրաշքն առաջացրել էր նաև հրեա ժողովրդի մեջ (Ելք 14:31). միատեսակ երևույթները միանման ազդեցություն են ունենում: Եգիպտացիներից հետո փղշտացիներն առաջին ժողովուրդն էին, որոնցից հրեաները վախենում էին (Ելք 13:17): Գլխավոր թշնամին խոցված էր, և ըստ հոգեբանության օրենքների՝ հրեաների միտքը եգիպտացիներից տեղափախվում է փղշտացիների վրա (հմմտ. Հեսու 2:9, 11):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ժողովուրդները լսեցին լուրն այս ու բարկացան: Սարսափը պատեց Քանանացիների երկրի բնակիչներին:
(Արարատ թարգ․) Ժողովուրդները կլսեն ու կսարսափեն: Ցավն է պատելու փղշտացի բնակիչներին:
(Գրաբար) լուան ազգք եւ բարկացան, եւ երկունք կալան զբնակիչս Քանանացւոց: