Ելից գրքի մեկնություն 20։14

Ա․ Լոպուխին

Մի՛ շնացիր: (Սինոդական թարգ․)[14]
   
   Շնանալ ասելով հասկացվում է ամուսնացած տղամարդու կապը ուրիշ կնոջ հետ, ամուսնացած կնոջ հետ, ինչպես նաև ամուսնացած կնոջ (Ղևտ. 20:10, Առ. 6:32, Եր. 29:23) և անգամ հարսնացուի կապը օտար տղամարդու հետ (Ովս. 4:13): Այն հասկացվում է որպես ամուսնական համաձայնության խախտում (ի դեպ՝ հրեա ժողովրդի կռապաշտությանը՝ Աստծո հետ կնքած ուխտի դրժումը, ներկայացվում է տղամարդու և կնոջ կապի նմանողությամբ (Եր. 3:1, Ովս. 2:4, 13)) ու կոչվում է շնություն: Եվ քանի որ ամուսնական կապը համարվում է աստվածային «տնօրինություն», ուստի արդեն նահապետների ժամանակաշրջանում շնացումը համարվում էր մեծ մեղք, մեղք Տիրոջ առաջ:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Մի՛ շնացիր:
(Արարատ թարգ․) Շնություն մի՛ արա:
(Գրաբար) Մի շնար: